ԱԱՏՄ թիմը պարեն ու դեղորայք է բաժանում Արցախի ապաստարաններում

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Ստեփանակերտի քաղաքային բաժնի պետ Մհեր Հարությունյանի հետ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչները շարունակում են տնիցտուն, ապաստարանից՝ ապաստարան մեր հայրենակիցներին մատակարարել անհրաժեշտ քանակության պարենամթերք ու դեղորայք:

Նրանք ոչ միայն շնորհակալ աշխատանք են կատարում, այլև արժանանում են օրհնության խոսքերի:

Թիկունքն ամուր է նաև կազմակերպված ու պատասխանատու աշխատանքով:

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն:

Հղում՝ 

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը մարդասիրական զինադադարի հաստատման վերաբերյալ

‼️Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին` տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:

▪️Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:

English⬇️

The Republic of Armenia and the Republic of Azerbaijan have agreed to a humanitarian truce as of October 18th, 00h00 local time.

This decision was taken following the statement of the Presidents of the French Republic, the Russian Federation and the United States of America, representing the co-chair countries of the OSCE Minsk Group, of 1 October 2020, the Statement by the Co-Chairs of the OSCE Minsk Group of 5 October, and in line with Moscow Statement of 10 October 2020.

Russian⬇️

‼️Республика Армения и Республика Азербайджан договорились о гуманитарном перемирии начиная с 00:00 часов по местному времени, 18-го октября.

▪️Данное решение принято следуя заявлению президентов Французской Республики, Российской Федерации и Соединенных Штатов Америки, представляющих страны-сопредседатели Минской группы ОБСЕ от 1-ого октября 2020 г., заявлению сопредседателей Минской группы ОБСЕ от 5-ого октября 2020 г. и в соответствии с Московским заявлением от 10-ого октября 2020 г.

Հղում՝ 

 

Ի՞նչ ժամկետում պետք է տրամադրվի պահանջվող տեղեկությունը

Գրավոր հարցման պատասխանը տրվում է հետեւյալ ժամկետներում.
Տեղեկությունը կամ դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց
հետո 5-օրյա ժամկետում, եթե հարցման մեջ նշված տեղեկությունը
տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ
տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո 30-օրյա
ժամկետում:

Սակայն հարցումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում մարմինը պետք է
գրավոր տեղեկացնի դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները եւ
տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը:

Հետաձգման մասին պաշտոնական գրությունը պետք է պարունակի.
հետաձգման պատճառները, տեղեկությունը տրամադրելու վերջնաժամկետը:

Հնարավոր է` հարցումը չի ուղղվել ճիշտ մարմնին, որը չունի պահանջվող
տեղեկությունը կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս
է: Այս դեպքում հարցումը ստացած մարմինը պարտավոր է տվյալ գրավոր
հարցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այդ
մասին, իսկ հնարավորության դեպքում նաեւ տրամադրել այդ
տեղեկատվությունը տնօրինող մարմնի/կազմակերպության անվանումը,
գտնվելու վայրը:

Եթե տեղեկատվություն տնօրինողն ունի փնտրվող տեղեկատվության միայն մի
մասը, ապա նա այն տալիս է դիմողին` միաժամանակ հնարավորության
դեպքում նշելով այն տեղեկատվություն տնօրինողի գտնվելու վայրը, որտեղ
դիմողը կարող է գտնել իր փնտրած տվյալների մյուս մասը:
Բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր` հարցումը լսելուց հետո
անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում: