ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդության փորձը մերժելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ս․թ․ հոկտեմբերի 18-ին մարդասիրական զինադադար հաստատելու մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ փորձ է արվել պայմանավորվածություն ձեռք բերել գիշերվա ընթացքում վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու համար։

Սակայն այս քայլը, որը արվում էր թե՛ հոկտեմբերի 17-ի և թե՛ հոկտեմբերի 10-ի Մոսկավայի համաձայնությունների տառին և ոգուն համապատասխան, կտրականապես մերժվել է պաշտոնական Բաքվի կողմից։

Տեղի ունեցածը վկայում է, որ ալիևյան կլանը, դառնալով տարածաշրջանում թուրքական ծավալապաշտության գործիք, մտահոգված է միայն սեփական իշխանության պահպանմամբ և, սարսափելով պատերազմ սանձազերծելու ու բազմաթիվ կորուստներ ունենալու համար իր սեփական ժողովրդի առջև պատասխան տալու հեռանկարից, փորձում է հետաձգել իրականության հետ առերեսվելու անխուսափելի պահը։

Հղում՝ 

Ապաստարաններում գտնվող քաղաքացիները թե Հայաստանի Հանրապետության, թե Արցախի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում են

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ աշխատանքի ծավալները հսկայական են, անհրաժեշտ է տեսակավորել Հայաստանից և սփյուռքից ստացվող հումանիտար օգնությունը ու ըստ անհրաժեշտության առաքել համապատասխան ապաստարաններ:

«Խմբում ընդգրկված են դեղագետներ, ովքեր պահեստավորված դեղամիջոցները տեսակավորում են, ստուգում պիտանելիության ժամկետները, տեղավորում առանձին արկղերում ու տրամադրում առողջապահական հաստատություններին:

Մյուսներն ընդգրկվել են պատսպարված մեր հայրենակիցներին սննդի ու անհրաժեշտ պարենի մատակարարման գործում: Հումանիտար առաքելությունը շարունակվում է երբեմն նույնիսկ ռմբակոծությունների ներքո: Արվում է ամեն ինչ, որպեսզի պատսպարված բնակչությունն ապահովվի առաջին անհրաժեշտության ապրանքներով»,- ասաց Ավագյանը:

Նրա խոսքով` սա նաև ուղերձ է, որ ապաստարաններում գտնվող քաղաքացիները թե Հայաստանի Հանրապետության, թե Արցախի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում են:

Ավագյանը նաև հատուկ ընդգծեց, որ ապաստարանների բնակչությանը սնունդ և դեղորայք հասցնելու առաքելությանը միացել են կամավորներ:

Հղում՝

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հետ համատեղ թիկունքային աշխատանքներում ընդգրկվել է նաև ՀՀ ԱԱՏՄ

 

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հետ համատեղ թիկունքային աշխատանքներում ընդգրվել է նաև Հայաստանի առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

Հակոբ Ավագյանի ղեկավարությամբ 10 հոգանոց խմբի մի մասը դեղագետներ են, ովքեր պահեստավորված դեղամիջոցները տեսակավորում են, ստուգում պիտանելիության ժամկետերը, տեղավորում առանձին արկղերում ու տրամադրում առողջապահական հիմնարկներին:

Խմբի մի մասն ընդգրկվել է ապաստարաններում պատսպարված մեր հայրենակիցներին սննդի ու անհրաժեշտ պարենի մատակարարման գործում:

ԱԻ պետական ծառայության տնօրեն, պարետ Կարեն Սարգսյանը երախտագիտություն է հայտնել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմի անձնակազմին՝ այս օրերին Արցախում գտնվելու և ցուցաբերվող աջակցության համար:

Ռազմական դրության պայմաններում Արցախի փրկարար ծառայողների հետ կողք-կողքի փորձությունները հաղթահարում են նաև մայր հայրենիքից օգնության հասած տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Հղում՝