Ի՞նչ միջոցառումներ և սահմանափակումներ են նախատեսված ՀՀ-ում կառավարության որոշմամբ մինչեւ հունվարի 11-ը սահմանված կարանտինի ընթացքում


ՀՀ տարածք մուտք գործելու թույլտվություն ունեցող անձանց հանդեպ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից անհապաղ կատարվում է․

❗️ բժշկական զննություն, այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշերի դեպքում լրացուցիչ հարցումների իրականացում՝ վարակի առկայության կամ վարակի ախտանշանների բացահայտման նպատակով,

❗️ Զննության արդյունքներով՝
-անձի նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում, եթե առկա են համապատասխան ախտանշաններ
— անձին տրվում է 14-օրյա ժամկետով ինքնամեկուսանալու հրահանգ, որի ընթացքում նա կարող է անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի ՊՇՌ հետազոտություն, որի բացասական արդյունքի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից,

❗️ ԱԱՏՄ-ն ՀՀ ժամանած անձանց ծանուցում է ինքնամեկուսացման կանոնների և դրանց խախտման հետևանքների մասին և տրամադրում համապատասխան ձևի ծանուցագիր՝ ստորագրման,

❗️ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից անձի մուտքը ՀՀ թույլատրվում է բացառապես ստորագրված ծանուցագրի առկայության դեպքում, այլապես ժամանած անձը վերադառնում է սպասասրահ, նրան առաջարկվում է ծանոթանալ և ստորագրել ծանուցագիրը:

❗️ ԱԱՏՄ-ն սահմանային բոլոր հսկիչ կետերի ժամանման սրահներում իրականացնում է ՀՀ ժամանած անձանց ինքնամեկուսացման գրանցում ԱՐՄԵԴ համակարգում։ Վերջինում գրանցվելուց հրաժարվելու դեպքում ՀՀ տարածք քաղաքացիների մուտքն արգելվում է:

Այլ մանրամասները՝ կարանտին սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման մեջ։

Պահածոյացման ակտիվ շրջանով պայմանավորված ԱԱՏՄ-ն հորդորում է խուսափել պահածոյացումից և տնային պահածոներ ձեռք բերելուց

Պահածոյացման ակտիվ շրջանում, հիմք ընդունելով նախորդ տարիներին բոտուլիզմով թունավորման մտահոգիչ վիճակագրությունը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողության պատասխանատու, հորդորում է`

☑️ Խուսափել տնային պայմաններում պահածոյի պատրաստումից եւ այդ եղանակով պատրաստված պահածոների օգտագործումից՝ առանց դրանք ջերմային մշակման ենթարկելու,

☑️ Տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,
☑️ Սննդամթերքը պահածոյացնել սառեցման, չորացման կամ աղադրման եղանակով,
☑️ Չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,
☑️ Թունավորմանը բնորոշ առաջին իսկ ախտանիշներն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի:

Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որն արտահայտվում է կենտրոնական և վեգետատիվ նյարդային համակարգի ախտահարումով: Բոտուլոթույնով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը: Հիվանդության ախտանիշերն ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում: Հիվանդության գաղտնի շրջանը 2 ժամից մինչև 12 օր է:

❗️Կլինիկական հիմնական ախտանիշերն են սրտխառնոցը, փսխումը, փորլուծությունը և փորկապությունը, գլխապտույտը, տեսողության խանգարումը, երկտեսությունը, կոպի իջեցումը (պտոզ), բբերի լայնացումը (միդրիազ), կլման ակտի խանգարումը, ռնգախոսությունը, խոսքի խանգարումը, բերանի չորությունը, սրտի աշխատանքի դանդաղումը, շնչառության խանգարումը, անգամ հավասարակողմ կաթվածը:

Վերջին մեկ ու կես ամսվա ընթացքում ՀՀ ԱԱՏՄ-ն ստացել է 51 դիմում-բողոք

Վերջին մեկ ու կես ամսվա ընթացքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստացել է 51 դիմում-բողոք, որոնք վերաբերում են գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների խախտմանը։ Ֆեյսբուքյան գրառման մեջ ԱԱՏՄ-ին առնչվող տեղեկատվությունը ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Հիշեցնեմ, որ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2020թ. ապրիլի 29-ին փոփոխություն կատարվեց ՀՀ աշխատանքային և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում, ինչը հնարավորություն տվեց տեսչական մարմնին արտակարգ դրության ընթացքում քննել քաղաքացիներից ստացված դիմում բողոքները, որոնք վերաբերում են աշխատանքային իրավունքներն:
 
Դիմում բողոքների հիման վրա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել են վարչական վարույթներ, վարչական վարույթների արդյունքում տնտեսավարող սուբյեկտներին՝ ի դեմս կազմակերպության ղեկավարների տրվել են պարտադիր կատարման կարգադրագրեր և կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ»,-գրել է Զարուհի Բաթոյանը