Իրազեկման հերթական սեմինարը՝ Հյուսիսային տարածաքային կենտրոնում


Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնում սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել հերթական իրազեկման սեմինարը։

Սեմինարին մասնակցել են երկու տասնյակ բուժաշխատողներ՝ Լոռու մարզի տարբեր բժշկական կազմակերպություններից։

Տարածքային կենտրոնի պետ Արման Ոսկանյանը ողջունել է մասնակիցներին և ներկայացրել Տեսչական մարմնի լիազորությունների շրջանակը։

Այնուհետև հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Անահիտ Զատիկյանը և նույն բաժնի մասնագետները ներկայացրել են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի դրույթներով և ՀՀ առողջապահության նախարարի N 46-Ն հրամանով հաստատված՝ «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջներ»  սանիտարական կանոններով ու հիգիենիկ նորմատիվներով սահմանված պահանջները։

Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են նաև սեմինարի մասնակիցների հարցերին:

Փոփոխություն և լրացում է կատարվել Կառավարության 718-Ն որոշման մեջ

ՀՀ կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 19-ի  N 1492 — Ն որոշմամբ  փոփոխություն և լրացում է կատարվել ՀՀ կառավարության 2020 թվականի 718-Ն որոշման մեջ։

Ըստ որի՝ նոր խմբագրությամբ շարադրվել է սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բնագավառում գործող  «Նախադպրոցական կրթական հաստատություններում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերահսկողություն» N 1.2 ստուգաթերթը։

Միաժամանակ հավելվածը լրացվել է  նոր՝ «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջների նկատմամբ վերահսկողություն» N 1.25 ստուգաթերթով։

Փոփոխված և նոր հաստատված ստուգաթերթերը հրապարակված են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում։

Կայացել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ 2024 թվականի սեպտեմբերի 18-ին կայացել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը։

Օրակարգում ընդգրկված էր 5 հարց.

  1. Հավանություն տալ Տեսչական մարմնի 2025 թվականի տարեկան պահպանման ծախսերի նախահաշվին,
  2. «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի քննարկում,
  3. Տեսչական մարմնի որակի ապահովման վարչության 2024 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների հաշվետվություններ,
  4. Հաստատել Տեսչական մարմնի 1-ին և 2- րդ եռամսյակների գործունեության կատարողականների գնահատումները,
  5. Այլ հարցերի քննարկում:

Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը խորհրդին ներկայացրել է կատարված աշխատանքների ընթացքը։ Ամփոփելով խորհրդի նիստը որոշվել է հարցերը դնել էլեկտրոնային քվեարկության։