
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում։ Քննարկմանը մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները, Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների պետերը և մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են՝
- ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2024 թվականի գործունեության տարեկան ծրագրով նախատեսված գործողությունների իրականացման ընթացքը,
- նախկին հանձնարարականների կատարման ընթացքը,
- ստուգումների, վերստուգումների, վարչական վարույթների վերաբերյալ աշխատանքային հարցեր։
Հանդիպման վերջում Տեսչական մարմնի ղեկավարը հատուկ հանձնարարական տվեց բոլոր աշխատակիցներին, որ բացի տարեկան ստուգումներից և դիմում բողոքների հիման վրա իրականացվող վարչական վարույթներից անհրաժեշտ է շեշտադրում անել առերևույթ երևացող խախտումներին, որը հիմք կհանդիսանա նախաձեռնելու վերահսկողություն։













