ՀՀ աշխատանքային օրենսգրքով ԱԱՏՄ-ին վերապահված նոր լիազորությունները

Այսօրվանից` 2021թ.-ի հուլիսի 1-ից, ուժի մեջ են մտնում ՀՀ աշխատանքային օրենսգրքով ԱԱՏՄ-ին վերապահված նոր լիազորությունները։

Ըստ այդմ` Տեսչական մարմինը, ի թիվս մինչ փոփոխություններն ունեցած լիազորությունների, այսուհետ վերահսկողություն է իրականացնելու նաև․

-աշխատանքային պայմանագրերի կնքման կարգի պահպանման, աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր աշխատանքային պայմանագրի բացակայությամբ աշխատանքների (անօրինական աշխատանք) դեպքերի հայտնաբերման նկատմամբ,

-աշխատաժամանակի և հանգստի ժամանակի տևողությունների պահպանման նկատմամբ,

-օրենքով սահմանված կարգով և ժամկետներում աշխատավարձի հաշվարկման ու վճարման նկատմամբ,

-օրենքով սահմանված կարգով վնասի հատուցման ենթակա գումարների ժամանակին վճարման նկատմամբ,

-կոլեկտիվ պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ:

Նշենք, որ նոր լիազորությունների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով Տեսչական մարմնի հաստիքների թիվն ավելացել է 60-ով:

 

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի և կանխարգելման ԱԱՏՄ կարողությունների գնահատման նպատակով՝ Հարավային Կովկասում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գրասենյակի Առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների պատրաստվածության ծրագրի համակարգող Վասիլի Եսենամանովը, ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Սուրեն Ամիրյանը, Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը շրջայց են կատարել «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետում։

Շրջայցի ընթացքում Սուրեն Ամիրյանը և հսկիչ կետի պետ Հայկ Կարապետյանը ներկայացրել են Տեսչական մարմնի լիազորությունների շրջանակում կատարվող աշխատանքը։

Կանխարգելմանն ուղղված աշխատանքների և Տեսչական մարմնի կարողությունների գնահատումն իրականացվել է վիզուալ, գնահատման թերթիկի միջոցով։

Գնահատող խումբը կքննարկի և արդյունքները ԱՀԿ-ն կներկայացնի հայկական կողմին։

Հաստատվել է հանքարդյունաբերության ոլորտի աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևը

ՀՀ ՏԿԵ նախարարի 29․06․2021 թ․ N 34-Լ հրամանով հաստատվել է ընդերքօգտագործողների և աշխատողների միջև կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևը։

Նման նախաձեռնություն առաջին անգամ է իրականացվել ընդերքօգտագործման ոլորտում, որը կդառնա ուղենիշային աշխատանքային հարաբերությունների ձևավորման համար։

Պայմանագրի օրինակելի ձևի մշակման համար ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տեխնիկական աջակցությամբ իրականացվել է հանքարդյունաբերության ոլորտում հետազոտություն, ուսումնասիրվել են Հայաստանում աշխատանքային պայմանագրերին, աշխատաժամանակին, հանգստի ժամանակին, հատուցումներին, երաշխիքներին և այլ պայմաններին առնչվող հարցեր՝ անդրադառնալով ազգային օրենսդրությանն ու դատական պրակտիկային, միջազգային պայմանագրերին և ստանդարտներին, ինչպես նաև գերատեսչությունների և ոլորտում գործող ընկերությունների հետ քննարկումների արդյունքներին և մշակված առաջարկություններին։

Աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևն այստեղ՝

http://www.mtad.am/files/legislation/700.pdf