Լայնածավալ ստուգայցեր՝ Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջաններում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային ստորաբաժանման մասնագետներն այսօր վաղ առավոտից ուժեղացված լայնածավալ ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջաններում։

ԱԱՏՄ տեսուչները՝ ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների և Ճանապարհային Ոստիկանության ծառայողների հետ համատեղ, վերահսկողություն են իրականացրել հանրային տրանսպորտում՝ Covid-անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները ստուգայցեր են իրականացրել նաև դեղատներում, բուժհաստատություններում և առևտրի կետերում։

Արձանագրվել են մի շարք խախտումներ, տրվել են նախազգուշացումներ՝ խնդիրներն անհապաղ վերացնելու վերաբերյալ։

Ստուգայցերը շարունակվում են, խախտումները կրկնվելու դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։


 
  

Սեմինար-խորհրդատվություն՝ ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնում տեղի է ունեցել սեմինար-խորհրդատվություն՝ «Աշխատանքային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները և ՀՀ աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունները» թեմայով:

Սեմինար-խորհրդատվությանը մասնակցել են 20 տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներ:

Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի և աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի մասնագետները ներկայացրել են 2019 թվականից մինչ օրս ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները։

Մասնակիցներին տրամադրվել է խորհրդատվություն՝ Աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ։

Տեսչական մարմինը հրավիրում է սեմինար-քննարկման

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հրավիրում է սեմինար-քննարկման՝ «Աշխատանքային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները և ՀՀ աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունները» թեմայով։

Սեմինարը կկայանա հարցուպատասխանի ձևաչափով։ Այն կվարեն Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի մասնագետները։

Սեմինար-խորհրդատվությունը տեղի կունենա սույն թվականի օգոստոսի 19-ին, ժամը 16:00-ին։ Ցանկացողները կարող են մասնակցության համար դիմում ուղարկել՝ press@hlib.am էլեկտրոնային հասցեին։

Անցկացման վայրը՝ ք. Երևան, Նորք-Մարաշ, Արմենակ Արմենակյան 129, 5-րդ հարկ։