Ստուգայցեր՝ Կապան և Գորիս քաղաքներում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցներն ստուգայցեր են իրականացրել Կապան և Գորիս քաղաքներում։

ԱԱՏՄ տեսուչները Covid-անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացրել են բանկերում, նախադպրոցական ուսումնական հաստատություններում, վարսավիրանոցներում, բուժհիմնարկներում, հյուրանոցներում։

Տնտեսվարողներին տրվել են բանավոր նախազգուշացումներ։

Հերթական սեմինար-քննարկումը՝ ԱԱՏՄ-ում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կայացել է «Աշխատանքային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները և ՀՀ աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունները» թեմայով հերթական սեմինար-քննարկումը։

Սեմինարը վարել է ԱԱՏՄ Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը։

Սեմինարի ընթացքում Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են մասնակիցների հարցերին։

Իրազեկման աշխատանքներ՝ ամառային մանկական ճամբարներում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի մասնագետները շարունակում են հիգիենիկ հարցերի և կորոնավիրուսի կանխարգելման թեմայով իրազեկման աշխատանքներն ամառային մանկական ճամբարներում։

Այսօր տարածքային կենտրոնի համաճարակաբաններն ու հիգիենիստներն իրազեկման աշխատանք են իրականացրել Ծաղկաձորի «ԼԱՎԱ Աղբյուր» և Աղավնաձորի «Հեքիաթային կիրճ» ճամբարների 8-14 տարեկան երեխաների ու աշխատակիցների համար։

ԱԱՏՄ մասնագետների այցերն ամառային ճամբարներ շարունակական են։

Մինչ ամառվա սեզոնի սկիզբը մասնագետները հետևել էին նաև մանկական ճամբարների նախապատրաստական աշխատանքներին։