Փոփոխություններ՝ ՀՀ առողջապահության նախարարի հրամանում

Հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարարի թիվ 02-Ն հրամանը՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

ըստ որի՝ հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների, մարզասրահների հաճախորդները, գրադարանների, թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները տվյալ վայր մուտք գործելիս պետք է ներկայացնեն կա՛մ թեստավորման, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։

Տվյալ պահանջը չի վերաբերում հղիներին, բացարձակ հակացուցում ունեցողներին և նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացածներին, որոնք ունեն մինչև 90 օրվա վաղեմության ՊՇՌ հետազոտության դրական արդյունք։

Հրամանին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ՝ ⤵
https://clck.ru/ahfT6

Գիշերային հերթապահության ստուգում՝ «Զվարթնոց» օդանավակայանի բժշկասանիտարական հսկիչ կետում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, գիշերային հերթապահության ստուգման նպատակով, այցելել է «Զվարթնոց» օդանավակայանի բժշկասանիտարական հսկիչ կետ (ՍԲՀԿ)։

Տեսչական մարմնի ղեկավարին զեկուցվել են կազմակերպչական հարցերը։ Հ․ Ավագյանը հետևել է անվտանգության նորմերի հսկողական աշխատանքներին, տվել հանձնարարականներ։

2021 թ-ին ԱԱՏՄ-ն իրականացրել է 54 147 ստուգայց, բացահայտել՝ 6 103 խախտում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2021 թ-ին ամբողջ հանրապետության տարածքում խստացված կարգով իրականացրել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման աշխատանքներ։

ԱԱՏՄ մասնագետներն ընդհանուր առմամբ կատարել են 54 147 ստուգայց, բացահայտել՝ 6 103 խախտում, նշանակված տուգանքի չափը կազմել է 30 մլն 850 հազար դրամ։
Ըստ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների, պատկերը հետևյալն է․

✅
Երևանի տարածքային կենտրոն՝ 28 610 ստուգայց, 1574 խախտում, 193 նախազգուշացում, 347 ՎԻՎ արձանագրություն/տուգանք,

✅
Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 8041 ստուգաց, 3858 խախտում, 116 նախազգուշացում, 54 ՎԻՎ արձանագրություն/տուգանք,

✅
Հարավային տարածքային կենտրոն՝ 6787 ստուգայց, 213 խախտում, 159 նախազգուշացում, 78 ՎԻՎ արձանագրություն/տուգանք,

✅
Արևելյան տարածքային կենտրոն՝ 5635 ստուգայց, 142 խախտում, 13 նախազգուշացում, 77 ՎԻՎ արձանագրություն/տուգանք,

✅
Արևմտյան տարածքային կենտրոն՝ 5074 ստուգայց, 316 խախտում, 273 նախազգուշացում, 145 ՎԻՎ արձանագրություն/տուգանք։
Նշենք, որ առավել շատ խախտումներն արձանագրվել են մանրամեծածախ առևտրի օբյեկտներում՝ 2240 հատ, և հանրային տրանսպորտում՝ 1333 հատ։

Ամանորից հետո Տեսչական մարմինը վերսկսել է խստացված ստուգայցերը։
Հիշեցում․
Կորոնավարակի տարածման կանարգելմանն ուղղված կանոնների խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ նախազգուշացում կամ տուգանք՝ 100-300 հազար դրամի, իսկ 1 տարվա ընթացքում խախտումը կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով: