Իրազեկման սեմինար՝ Երևանում

Աշխատանքի միջազգային օրվան ընդառաջ՝ իրազեկման սեմինար է անցկացվել հանրակրթական հաստատությունների ղեկավար կազմի, ինչպես նաև առանձին կազմակերպությունների աշխատակիցների համար։

Աշխատանքային իրավունքի բնագավառի սեմինարը վարել են Տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի և գլխամասի մասնագետները։

Սեմինարին մասնակցել է 150-ից ավելի աշխատակից։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնը շարունակում է սեմինարների շարքը

Աշխատանքի միջազգային օրվան ընդառաջ, շարունակվում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնած սեմինարների շարքը։

Աշխատանքային իրավունքի բնագավառի իրազեկման հերթական սեմինարն անցկացրել են Տեսչական մարմնի Երևան քաղաքի և Արևելյան տարածքային կենտրոնների մասնագետները՝ Երևան և Չարենցավան քաղաքներում։

Աշխատողների իրազեկվածության բարձրացմանը միտված այսօրվա սեմինարներին մասնակցել են տարբեր կազմակերպությունների 100-ից ավելի աշխատողներ։

ԱԱՏՄ մասնագետները ներկայացրել են Տեսչական մարմնին օրենքով վերապահված լիազորությունները, աշխատանքային իրավունքի բնագավառի իրավական ակտերը, ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված դրույթները. պատասխանել են ներկաների հարցերին։