Ավարտվեց տեսչական մարմնի աշխատանքային իրավունքի վերահսկողության բնագավառի տեսուչների դասընթացը

Եվրամիության աջակցությամբ իրականացվող «Հանուն աշխատանքի. hաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում, ՏՀՏ գործատուների միության, Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ի և Կիրակի հիմնադրամի գործընկերությամբ իրականացվեց թվով 11 սեմինար-դասընթացների շարքը։

Սեմինարներն ուղղված էին Տեսչական մարմնի կենտրոնական ապարատի և մարզային կենտրոնների աշխատանքային օրենսդրության վերահսկողության ստորաբաժանումների տեսուչների մասնագիտական հմտությունների կատարելագործմանը։

Սեմինարների ընթացքում իրավաբան փորձագետ Ներսես Աղաբաբյանի կողմից ներկայացվել են մեր երկրում աշխատանքային վեճերի լուծման դատական պրակտիկան և աշխատանքային իրավունքի նկատմամբ վերահսկողության իրավական գործիքակազմերի կիրառման առանձնահատկությունները։

Նմանօրինակ միջոցառումները կրում են պարբերական բնույթ։

  

 

Սեմինար-դասընթաց՝ ՀՀ ԱԱՏՄ Արևմտյան տարածքային կենտրոնում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում շարունակվում են իրազեկման սեմինարները «Հանուն աշխատանքի. hաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում։

Հերթական սեմինարը «Անօրինական աշխատանք և ստուգումներ» թեմայով այսօր անցկացվել է Տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնում։

Սեմինար-դասընթացը վարել է փորձագետ, փաստաբան Ներսես Աղաբաբյանը։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակություն, դասընթացին հաջորդել է  հարց ու պատասխան։

«Հանուն աշխատանքի. hաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագիրն իրականացվում է ՏՀՏ գործատուների միության, Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ի և Կիրակի հիմնադրամի գործընկերությամբ Եվրամիության աջակցությամբ։

Հերթական ուսումնական վարժանք` Բավրայի և «Շիրակ» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում

Հերթական ուսումնական վարժանքը Կապիկի ծաղիկ հիվանդության և Ղրիմ-Կոնգոյի տենդի` աշխարհում արձանագրված դեպքերով պայմանավորված՝ Բավրայի և «Շիրակ» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում։