Ո՞վ է պարտավոր տնտեսվարողներին ապահովել ախտահանիչ միջոցներով, դիմակներով, ձեռնոցներով

Աշխատակիցների առողջության և անվտանգության պահպանման համար անհրաժեշտ անհատական պաշտպանության միջոցների տրամադրման պարտականությունը կրում է գործատուն, վերահսկման պարտականությունը` ևս: Աշխատողները նույնպես ունեն պատասխանատվություն՝ ճիշտ կիրառել այդ միջոցները։

ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանումների կողմից մշտադիտարկումները եւ իրազեկման աշխատանքները հանրապետությունով մեկ շարունակվում են` կանխելու կորոնավիրուսի հետագա տարածումը։ Դրանք նաև խորհրդատվական բնույթ են կրում, խախտման արձանագրման պարագայում առաջարկում են խնդրի լուծման տարբերակներ:

 

«Էսմիա» դեղի որոշ սերիաների հետկանչի կարգադրագիր է տրվել

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից կարգադրագիր է տրվել «Ռիխտեր-լամբրոն» հ/ձ ՍՊ ընկերությանը՝ դեղի շրջանառությունը դադարեցնելու եւ շրջանառությունից հանելու (հետկանչի) մասին։

Տնտեսվարողը պարտավոր է ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ «Էսմիա» (ուլիպրիստալի ացետատ) 5մգ (28/2×14),(84/6×14) բլիստերում դեղահատեր» դեղի կոնկրետ սերիաների վերաբերյալ՝ ապահովելով ՀՀ-ում նշված դեղի շրջանառության դադարեցում և հետկանչ։ Իրականացված միջոցառումների մասին 24 ժամը մեկ անգամ պետք է ներկայացվի հաշվետվություն տեսչական մարմին՝ ՀՀ ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129 և info@hlib.am հասցեներով:

Հետկանչի ավարտից հետո դեղի ոչնչացումը պետք է իրականացվի «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով, 26-րդ հոդվածով և ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի փետրվարի 01-ի «Դեղատներում կամ դեղատնային կրպակներում բժշկական թափոնների հաշվառման կարգը սահմանելու մասին» N 05-Ն հրամանով սահմանված կարգով։

Դեղի հետկանչի կարգադրագիրը տրվում է՝ հիմք ընդունելով՝

  • 2019 թ․ փետրվարի 28-ի «ՀՀ-ում չգրանցված կամ որակի պահանջներին չհամապատասխանող կամ պիտանիության ժամկետն անցած կամ գրանցումն ուժը կորցրած ճանաչված կամ գրանցումը կասեցված կամ ՀՀ օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղերի, կեղծ դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի մասին ահազանգի ծանուցման, շրջանառությունը դադարեցնելու և շրջանառությունից հանելու (հետկանչի) կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության թիվ 164-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 17-րդ կետերը, 5-րդ կետի 1 ենթակետի «ը» պարբերությունը,
  • «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 31-րդ մասի առաջին և երկրորդ կետերը և 23-րդ հոդվածի 2-րդ մասը,

Հաշվի առնելով՝

  • «Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի» 13․03․2020 թ․ EMA/121879/2020 գրությունը` «Էսմիա» (ուլիպրիստալի ացետատ) 5մգ դեղի երկարատև կիրառման արդյունքում լյարդաթունայնության հնարավոր վտանգով պայմանավորված,
  • ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության 2020 թ․ ապրիլի 07-ի թիվ 0103031420 փորձագիտական եզրակացությունը «Էսմիա» (ուլիպրիստալի ացետատ) 5մգ (28/2×14), (84/6×14) բլիստերում դեղահատեր, սերիա՝ T7B230F, պիտանիության ժամկետ՝ 30.11․2020 և սերիա՝ T75502H, պիտանիության ժամկետ՝ 31․05․2020 դեղի վերաբերյալ, որի արտադրող և գրանցման հավաստագրի իրավատեր է հանդիսանում՝ «Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ», Գյոմրոյի ճ․19-26, 1103 Բուդապեշտ, Հունգարիա,
  • ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշմամբ հաստատված ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրության 19-րդ կետի 7-րդ ենթակետի պահանջները։

Պարետի որոշմամբ վեցժամյա սահմանափակում է կիրառվել որոշ տնտեսվարողների նկատմամբ

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

11 ապրիլի, 2020 N 36

Մի շարք տնտեսվարողների նկատմամբ կիրառվող սահմանափակման վերաբերյալ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի №27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 04.04.2020թ. N 789-Ա, 08.04.2020թ. N 687-Ա, N 865-Ա, N 868-Ա և N 879-Ա, 09.04.2020թ. N 887-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի ապրիլի 6-ից 8-ը, 9-ին և 10-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

  1. Վեց ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝
    1) «ՇՈԿՈ» ՍՊԸ՝ ք. Երևան, Արցախի 8/101.
    2) ՏԱԹԵՎԻԿ ԽԱՄՈՅԱՆ Ա/Ձ՝ ք. Երևան, Արցախի 14/20.
    3) ԴԱՎԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Ա/Ձ՝ ք. Երևան, Արցախի 14/20.
    4) «ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ՝ ք.Երևան, Ազատության 11/78.
    5) «ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ՝ ք.Երևան, Բաբայան 36/96.
    6) «ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱ-ՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ՝ Սյունիքի մարզ, ք. Ագարակ, Գ. Նժդեհի 7:
  2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
  3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
  4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:https://www.gov.am/files/docs/4008.pdf?