Իրազեկման և մշտադիտարկման աշխատանք` հազարավոր տնտեսվարողների հետ

✅ Իրազեկման աշխատանք` հազարավոր տնտեսվարողների հետ։

✅ Մշտադիտարկման աշխատանք` շուրջ 2500 տնտեսվարողի մոտ։

✅ Գործունեության ժամանակավոր կասեցում է կիրառվել Երեւանի եւ մարզերի շուրջ 500 տնտեսվարողի հանդեպ` արձանագրված խախտումների հիմքով։

✅ Թեժ գծով եւ առցանց ստացված բողոքները դիտարկումների համար հիմք են ընդունվում։

✅ Աշխատանքներ են տարվում ԱԱՏՄ վերահսկողության բոլոր ոլորտներում։

✅ Վերահսկողության դիտակետում են թե խոշոր տնտեսվարողներ` սուպերմարկետների ցանցերի մասնաճյուղեր, արտադրություններ, շինարարություն, այնպես էլ փոքր օբյեկտներ` վարսավիրանոցներ, ատամնաբուժարաններ եւ այլն։

✅ Պարետի մայիսի 15-ի միաժամանակ 2 որոշմամբ՝ կասեցում է կիրառվում եւս 47 եւ 12 տնտեսվարողի հանդեպ։

❗️ Պարետի որոշմամբ սահմանված նորմերի կատարումը ենթակա է պարտադիր կատարման բոլոր տնտեսվարողների կողմից։ Դրանց չկատարումը ենթադրում է վարչական պատասխանատվություն։

Կորոնավիրուսի Covid19 տարածումը նվազեցնելու նպատակով սահմանված նորմերին առնչվող մանրամասները՝ https://www.gov.am/files/docs/4049.pdf։

Մայիսի 18-ից ուժի մեջ են մտնելու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ

ՀՀ պարետի մայիսի 14-ի N 74 նոր որոշմամբ մայիսի 18-ից ուժի մեջ են մտնելու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ։

Մասնավորապես.

☑️ Վերացվելու է հանրային տրանսպորտի գործունեության արգելքը,

☑️ վերաբացվելու են առևտրի իրականացման վայրերը,

☑️ հանվելու է հանրային սննդի ոլորտում միայն բացօթյա տարածքում գործունեություն իրականացնելու սահմանափակումը,

☑️ կհանվի մարզասրահների աշխատանքի արգելքը,

☑️վերաբացվելու են բացօթյա պատմամշակութային վայրերը,

☑️ թույլատրվելու է նախադպրոցական կրթությունը:

Վերաբացվող բոլոր ոլորտների համար սահմանվելու են հստակ անվտանգության կանոններ, որոնց պահպանմամբ է միայն հնարավոր գործունեության իրականացումը:

Պարտադիր է լինելու մարդկանց մոտ պաշտպանիչ դիմակի առկայությունը հանրային բաց տարածքներում:

Կանոնները չպահպանելու դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:

Մանրամասները՝ հղումով: https://www.gov.am/files/docs/4049.pdf

Տնտեսական սահմանափակումների վերաբերյալ մեկ օրում երկու որոշում է կայացվել ՀՀ պարետի կողմից

Պարետի որոշմամբ` այսօր 132 ընկերության գործունեություն ժամանակավորապես կասեցվել է: Մշտադիտարկումներն արվել են սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղերում, խանութներում, գեղեցկության սրահներում եւ այլն:

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի այսօրվա մեկ այլ որոշմամբ՝ 24 ժամով արգելվել է ևս 45 տնտեսվարողի պատկանող մասնաճյուղերի աշխատանքը:

Տնտեսվարող սուբյեկտների թվում են ընկերություններ, որոնք գործում են ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ-ի 5 մարզերում:

Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։ Որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Գործելու թույլտվություն ունեցող բոլոր ոլորտներում դիտարկումները շարունակվում են:

ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսվարողներին խստագույնս հետևել Պարետատնից տրվող ցուցումներին: