ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի պետի հանձնարարականով` պետի նորանշանակ տեղակալ Սուրեն Ամիրյանն ու օգնական Աշոտ Ասատրյանն աշխատանքային այց են կատարել ԱԱՏՄ Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ։
Ամիրյանը ծանոթացել է հսկիչ կետի տեղակայման նոր վայրում աշխատանքների ընթացքին, տեխնիկական կարգավորում պահանջող հարցերին։
Դիտարկվել է Իրանից մուտք գործելու թույլտվություն ունեցող անձանց ջերմաչափման եւ կասկածելի ախտանշանների արտաքին զննման գործընթացը։







Պարետի որոշմամբ՝ կասեցվել է եւս 47 տնտեսվարողի գործունեությունը Երեւանում եւ մարզերում։ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի դիտարկումներն այս տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրել են կորոնավիրուսի (Covid19) տարածումը կանխարգելելու նպատակով Պարետի կողմից հաստատված անվտանգության կանոնների խախտումներ:


