ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված ծառայությունը:

Խախտումներ հայտնաբերելու դեպքում 24 ժամով, երբեմն ավելի երկար ժամկետով կասեցվում է տնտեսվարողների գործունեությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Վանաձորում այսօր 72 ժամով կասեցվել է «Գլորիա» կարի արտադրության գործունեությունը։ Նախօրեին կասեցման մասին հայտարարել էր ՀՀ վարչապետը։

72 ժամով կասեցման որոշում, որպես այդպիսին, կայացվում է առաջին անգամ։ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի լայնածավալ դիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ մինչ օրս ՀՀ պարետի կողմից կայացվել են գործունեության կասեցման 6 եւ 24-ժամյա կասեցման որոշումներ։

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը պարբերաբար տնտեսվարողներին իրազեկում է, որ անվտանգության նորմերի չպահպանման դեպքում սահմանված են վարչական պատասխանատվության միջոցներ, եւ որ դրանք ավելի են խստացվում։

«Գլորիա» կարի արտադրության գործունեության կասեցման համար հիմք են ծառայել նաեւ տասնյակ աշխատողների մոտ կորոնավիրուսի հաստատված դեպքերը, ինչպես նաեւ լուսանկարները, որոնցում երեւում է, որ աշխատանքի եկող աշխատողների միջեւ չի պահպանվում սոցիալական հեռավորությունը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ժամանակավորապես կասեցվել էր նաեւ կարի մի շարք խոշոր արտադրությունների գործունեությունը Գյումրիում։ Հիմքում ԱԱՏՄ արձանագրած խախտումներն էին։

ԱԱՏՄ լայնածավալ ստուգայցերին հաջորդում են մեծաթիվ կասեցումները․ կասեցվողների ցանկում բոլորիս հայտնի տնտեսվարողներ եւս կան.

#Shantnews-ի անդրադարձը: