azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Վանաձորում այսօր 72 ժամով կասեցվել է «Գլորիա» կարի արտադրության գործունեությունը։ Նախօրեին կասեցման մասին հայտարարել էր ՀՀ վարչապետը։

72 ժամով կասեցման որոշում, որպես այդպիսին, կայացվում է առաջին անգամ։ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի լայնածավալ դիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ մինչ օրս ՀՀ պարետի կողմից կայացվել են գործունեության կասեցման 6 եւ 24-ժամյա կասեցման որոշումներ։

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը պարբերաբար տնտեսվարողներին իրազեկում է, որ անվտանգության նորմերի չպահպանման դեպքում սահմանված են վարչական պատասխանատվության միջոցներ, եւ որ դրանք ավելի են խստացվում։

«Գլորիա» կարի արտադրության գործունեության կասեցման համար հիմք են ծառայել նաեւ տասնյակ աշխատողների մոտ կորոնավիրուսի հաստատված դեպքերը, ինչպես նաեւ լուսանկարները, որոնցում երեւում է, որ աշխատանքի եկող աշխատողների միջեւ չի պահպանվում սոցիալական հեռավորությունը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ժամանակավորապես կասեցվել էր նաեւ կարի մի շարք խոշոր արտադրությունների գործունեությունը Գյումրիում։ Հիմքում ԱԱՏՄ արձանագրած խախտումներն էին։



Վերադառնալ