Այս օրերին Սյունիքում հաճախ կարելի է հանդիպել խանութների, գեղեցկության սրահների, որոնց դռները փակ են ու փակցված է ժամանակավոր կասեցման որոշում. ԱԱՏՄ մասնագետ Աշոտ Ծատրյանը՝ Կարևորի մասին» հաղորդման հյուր

Դրանց աշխատանքը որոշ ժամանակով կասեցվել է ԱԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով։

Մարզի տնտեսվարողների մոտ ամենօրյա ռեժիմով իրականացվել են ուժեղացված վերահսկողական աշխատանքներ, արձանագրվել են տարատեսակ ու բազմաբնույթ խախտումներ, եղել են նաև ժամանակավոր կասեցման որոշումներ։

Կրկնախախտումներ Սյունիքում չկան, վարչական վարույթ հարուցելու խնդիր ևս չի եղել:

Շատ տնտեսվարողներ նույնիսկ պատրաստակամ են կատարել Պարետի սահմանած որոշումները, սակայն սկզբնական շրջանում այստեղ պատշաճ իրազեկված չեն եղել: Այս հարցում մշտադիտարկումներին զուգահեռ աջակցություն է ցուցաբերել ԱԱՏՄ թիմը:

Սյունիքի մարզում իրականացված վերահսկողական աշխատանքների մասին խոսել է ԱԱՏՄ Արևելյան տարածքային ստորաբաժանման մասնագետ Աշոտ Ծատրյանը՝ «Զանգեզուր» հեռուստաընկերության «Կարևորի մասին» հաղորդման տաղավարում:

 

Շնորհավոր արժանի տոնդ, բուժաշխատող

✅ Բուժաշխատողների շարքում պայքարի առաջին գծում են նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական թիմերը՝ վտանգելով իրենց առողջությունը, հաղթահարելով ընտանիքից երկարատև հեռու լինելու դժվարությունը, մոռանալով, որ շաբաթ-կիրակիները երբևէ հանգստյան օրեր էին։

✅ Երբ բոլորը պետք է սահմանափակեն շփումները, ԱԱՏՄ թիմին աշխատանքը պարտադրում է շփումների ամենալայն շրջանակ՝ բացառելու մյուսների առողջությանը սպառնացող ռիսկերը և վերահսկելու անվտանգության կանոնների պահպանումը։

✅ Համաճարակի դեմ այս պատերազմում ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատակիցները բառի ամենաուղիղ իմաստով մեր զինվորներն են սահմանին։ Երբ բոլորը հանգիստ մուտք են գործում երկիր, ԱԱՏՄ թիմին աշխատանքը պարտադրում է մասնագիտական «անհանգիստ» աչքը պահել ՀՀ սահմանը հատողների մոտ կասկածելի ախտանշանների վրա։ Երբ ողջ ուղևորահոսքն աննկատ ջերմաչափվում է, աննկատ է մնում նաև ձեր աշխատանքը, սակայն նկատելի՝ դրա արդյունքը։

✅ ԱԱՏՄ մասնագիտական թիմերն այն գործի կրողն են, որի դեպքում բժշկական սպասարկումը և դեղերի անվտանգությունը վերահսկում է ԱԱՏՄ միշտ զգոն և աչալուրջ թիմը։

Ձեր աշխատանքը, այո, երբեմն մնում է չգնահատված, քանի որ չունի չափման կոնկրետ միավորներ, բայց, միևնույն է, ձեր մասնագիտական առաքելությունը ամենակարևորների շարքում է։

Իսկ այսօր հանգամանքները ձեզ դարձրել են օրվա հերոսը։ Նույն հանգամանքներն օրվա ամենաարդի մաղթանքը դարձրել են հետևյալը՝ անկորուստ անցնեք ձեր փառահեղ ուղին։

Շնորհավոր Բուժաշխատողի մասնագիտական տոնը։

ԱԱՏՄ ուժեղացված անակնկալ ստուգայցերը Դավթաշենում խախտումներ չեն արձանագրել

Երևանի Դավթաշեն վարչական շրջանում այսօրվա ստուգայցի արդյունքում որևէ տնտեսավարողի կասեցման միջնորդություն չի ներկայացվի պարետին․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցն այսօր կրկին այս վարչական շրջանում էր՝ տնտեսավարողների կողմից անվտանգության կանոնների պահպանումը դիտարկելու նպատակով։

ԱԱՏՄ մասնագիտական թիմն արձանագրել է, որ նախորդած իրազեկման, մշտադիտարկման, և ինչու ոչ, նաև կասեցման աշխատանքները հանգեցրել են տնտեսավարողների կողմից պարետի սահմանած նորմերն առավել բարեխղճորեն և ճշգրիտ պահպանելուն։

Մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում դիտարկումները շարունակական են․ դրանց արդյունքները ևս լավատեսական են՝ խախտումները զգալիորեն նվազել են։ Դա է փաստում նաև արձանագրված խախտումների հիմքով պարետին ներկայացվող՝ տնտեսավարողների կասեցման միջնորդությունների թվի նվազումը։

Ցավոք, սակայն, դեռ կան նաև կրկնախախտման դեպքեր, երբ ստուգայցից հետո ԱԱՏՄ «Թեժ գծով» ահազանգ է ստացվում, որ կասեցումից հետո շարունակում են որոշ նորմեր չպահպանվել։ Այսօրինակ դեպքերում առավել խիստ մոտեցում է կիրառվում՝ 24 ժամի փոխարեն գործունեության արգելքի 48 և 72 ժամյա կասեցումներ։

Արձանագրվող ամենալուրջ խախտումներն առնչվում են տնտեսավարողների մոտ դիմակ չկրելուն կամ պատշաճ չկրելուն, ախտահանման թերություններին, մարդկային կուտակումներին, դրանց չկառավարմանը, ջերմաչափմանը, փակվող աղբամանների առկայությանը և այլն։

Ատամնաբուժարաններում խախտումներն առավելապես վերաբերում են մանրէազերծման, նախամանրէազերծման, բժշկական թափոնների վերացման գործընթացներին։

ԱԱՏՄ-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ մեծաթիվ են խախտումները նաև գեղեցկության սրահներում․ այստեղ կանոնների չպահպանումը ռիսկային է հատկապես այն առումով, որ հաճախորդն ու աշխատողը միմյանցից շատ փոքր հեռավորության վրա են գտնվում, ինչը վարակվելու հավանական ռիսկը մեծացնում է։

Խախտումներ թույլ տված տնտեսավարողների գործունեության ժամանակավոր կասեցման միջնորդություն է ներկայացվում ՀՀ պարետին։ Անվտանգության կանոնների պահպանումն այլընտրանք չունի, այլապես կհետևեն վարչական պատասխանատվության միջոցներ