Իրազեկման սեմինար՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Արա Մկրտչյանը և աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը 2026 թվականի ապրիլի 17-ին իրազեկման սեմինար են անցկացրել Հայաստանում ֆրանսիական համալսարանի 50 ուսանողների համար։

Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Արա Մկրտչյանը ներկայացրել է Տեսչական մարմնի գործառույթներն ու լիազորությունները և սահիկաշարի օգնությամբ պարզաբանել աշխատանքային օրենսգրքի դրույթները, ու այն թե ինչ պետք է իմանալ դեռ ուսանող ժամանակ և աշխատանք սկսելիս։

Արա Մկրտչյանը կարևորել է աշխատանքային օրենսդրության իմացությունը՝ իրազեկված աշխատանքային գործունեություն սկսելու համատեքստում։

Իրազեկման սեմինարին հաջորդել է ակտիվ քննարկում և հարցուպատասխան։

Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Արա Մկրտչյանը և աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը պատասխանել են դասախոսական կազմի և ուսանողների բազմաթիվ հարցերին։




Իրազեկման սեմինար՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ, 2026 թվականի ապրիլի 14-ին, Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Արա Մկրտչյանը, աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը և աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի աշխատողներն իրազեկման սեմինար են անցկացրել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոսական կազմի և ուսանողների համար։

Վահագն Գրիգորյանը ներկայացրել է Տեսչական մարմնի գործառույթներն ու լիազորությունները և դրանց շրջանակներում իրականացվող վերահսկողական աշխատանքները։ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը կարևորել է հատկապես երիտասարդության շրջանում իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը՝ որպես ապագա և՛ աշխատող, և՛ գործատու։ Վահագն Գրիգորյանը նշել է նաև, որ իրազեկվածությունն արդեն իսկ իրավունքների խախտման կանխարգելիչ գործոն է։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոռեկտոր Գագիկ Թովմասյանը կարևորելով միջոցառման անցկացումը՝ նշել է, որ աշխատանքը յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է, և շատ կարեւոր է, որ ուսանողները պատշաճ կերպով տեղեկացված լինեն, բոլոր նրբություններին: Պրոռեկտորը նաև հույս է հայտնել, որ նման հանդիպումները պարբերական բնույթ կունենան։

Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Արա Մկրտչյանը՝ «Քո իրավունքները աշխատանքի աշխարհում», «Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման խնդիրները աշխատավայրում» թեմաներով սահիկաշարով մատչելի կերպով ներկայացրել է, թե ինչ պետք է իմանա, և աշխատանքային օրենսգրքի ո՞ր դրույթներին հատկապես ուշադրություն դարձնի ուսանողը աշխատանք սկսելիս։

Տեսչական մարմնի աշխատողները հանգամանալից ներկայացրել են Աշխատանքային օրենսգրքով սահմանված դրույթներն ու դրանց կիրառման առանձնահատկությունները։

Իրազեկման սեմինարն ավարտվել է ակտիվ հարցուպատասխանով․ Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը պատասխանել է վեց տասնյակից ավելի մասնակիցների՝ դասախոսական կազմի և ուսանողների մի շարք հարցերին։

Իրազեկման սեմինար՝ Վարդենիսի համայնքապետարանի աշխատողների համար

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի պետ Վահագն Մարտիրոսյանի գլխավորությամբ, կենտրոնի մասնագիտական բաժինների պետ-տեսուչները 2026 թվականի մարտի 25-ին իրազեկման սեմինար են կազմակերպել և անցկացրել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի աշխատողների համար։

Սեմինարի ընթացքում ներկայացվել են խմելու տնտեսական նշանակության ջրմուղների և ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման գոտիների կազմակերպմանը և շահագործմանը, ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի խմելու ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջները, ինչպես նաև արտադրվող ու բնակավայրերին կենտրոնացված համակարգերով տրվող խմելու ջրի որակի հսկողության կանոնները։

Ներկայացվել են աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերը, աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունները, կիրառման կարգը, ինչպես նաև աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները։

Միջոցառման վերջում մասնակիցների կողմից բարձրացված հարցերին Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից տրվել են պատասխաններ։