Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ


2026 թվականի փետրվարի 9-ին «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստացված թիվ 011620-26 գրության համաձայն՝ Հոֆման-Լա Ռոշ ընկերությունից տեղեկատվություն է ստացվել Ավաստին (բևացիզումաբ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/մլ, ապակե սրվակ 4մ (արտադրող և գրանցման հավաստագրի իրավատեր՝ Ֆ. Հոֆման-Լա Ռոշ ՍՊԸ, Շվեյցարիա) դեղի H0560B18 սերիայի կեղծման դեպքի վերաբերյալ։

Ըստ կազմակերպության՝ դեղի H0560B18 սերիայի արտադրանք երբևէ չի արտադրվել։

Հարգելի´ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել H0560B18 սերիայով դեղի օգտագործումից:

Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ԱՌԳՈ-ՖԱՐՄ», «ԱՐՋԻՋԻ», «ՎԱԳԱ-ՖԱՐՄ», «ՀՈՎԱՐՏ 20», «ՖԱՐՄ ՍԻՍԱՐ» ՍՊ ընկերություններին 2026 թվականի փետրվարի 2-ին տրվել է շրջանառության դադարեցման (հետկանչի) կարգադրագիր՝ «Վանկոմիցին, վանկոմիցին (վանկոմիցինի հիդրոքլորիդ) 1000մգ, կաթիլաներարկման լուծույթի կամ ներքին ընդունման լուծույթի դեղափոշի (1)» (արտադրող՝ «Ինտերֆարմա» ՍՊԸ, Ռուսաստանի Դաշնություն) դեղի՝ 020324 (պիտանելիության ժամկետ՝ 01.03.2026թ), 040324 (պիտանելիության ժամկետ՝ 31.03.2026թ.), 161224 (պիտանելիության ժամկետ՝ 01.11.2026թ.), 040225 (պիտանելիության ժամկետ՝ 01.01.2027թ.), 060225 (պիտանելիության ժամկետ՝ 01.01.2027թ.), 080625 (պիտանելիության ժամկետ՝ 31.05.2027թ.), 100625 (պիտանելիության ժամկետ՝ 01.05.2027թ.), 170725 (պիտանելիության ժամկետ՝ 01.07.2027թ.), 110625 (պիտանելիության ժամկետ՝ 01.06.2027թ.) 160725 (պիտանելիության ժամկետ՝ 01.07.2027թ.) սերիաների վերաբերյալ։

Կարգադրագրի հիմք է հանդիսացել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2026 թվականի հունվարի 30-ին ստացված թիվ 01/446-26 գրությունը և կից փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ առկա է արտադրանքի շրջանառության դադարեցման և հետկանչի ենթակա պատճառ հանդիսացող երկրորդ դասի թերության կասկած։

Հարգելի´ քաղաքացիներ, քանի որ առկա է հետկանչի ենթակա երկրորդ դասի թերություն՝ խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել վերոնշյալ սերիաներով դեղի օգտագործումից: