Կայացել է Տեսչական մարմնի 2025 թվականի տարեկան ամփոփիչ ժողովը

2025 թվականի դեկտեմբերի 5-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ կայացել է Տեսչական մարմնի տարեկան ժողովը, որին ներկա էր Տեսչական մարմնի ողջ անձնակազմը։

Հանդես գալով ողջույնի խոսքով՝ Տեսչական մարմնի ղեկավարն առաջնահերթ շնորհակալություն է հայտնել անձնակազմին ծանրաբեռնված աշխատանքի և Տեսչական մարմնի նպատակին հասնելու համար գործադրված ջանքերի համար: Նա միաժամանակ կարևորել է աշխատանքային ընթացիկ խնդիրների լուծմանն ուղղված հետագա քայլերը և բացթողումների կանխումը:

Այնուհետև Տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրել է տարվա նշանակալի ձեռքբերումները, միջազգային արդյունավետ համագործակցությունը և այդ համատեքստում տեսուչների կարողությունների զարգացումը, մարզային այցերը, տնտեսավարող սուբյեկտների հետ հետադարձ կապի ապահովման շրջանակներում կայացած հանդիպումները և դրանց արդյունքները:

Նա նաև նշել է հանրության շրջանում Տեսչական մարմնի ճանաչելիության և մարմնի նկատմամբ վստահության բարձրացման մասին, որը վկայում է նաև քաղաքացիներից ստացվող դիմումների զգալի աճը՝ Տեսչական մարմնի վերահսկողության տիրույթում գտնվող տարատեսակ խնդիրների և այլ մտահոգող փաստերի մասին հարցադրումների վերաբերյալ:

Հաջորդիվ Սլավիկ Սարգսյանը խոսել է 2026 թվականին նախատեսված աշխատանքներում սպասվող մի շարք փոփոխությունների և նոր մոտեցումների մասին, որոնց շնորհիվ կբարձրանա Տեսչական մարմնի գործունեության արդյունավետությունը և կկարգավորվեն առանձին գործընթացներ։

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը սահիկաշարով անձնակազմին ներկայացրել է 2025 թվականի ընթացքում կատարված կանխարգելիչ և վերահսկողական աշխատանքները՝ մեկնաբանելով թվային և արդյունքային վերլուծությունը:

Այնուհետև Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը սահիկաշարով ներկայացրել է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված բարեվարքության համակարգը, քաղաքացիական ծառայողների վարքագծի կանոնագիրքը, բարեվարքության տարրերն ու սկզբունքները և դրանց պահպանման կարևորությունը:

Տեսչական մարմնի Որակի ապահովման վարչության պետ Արմեն Դավթյանը ներկայացրել է տարվա ընթացքում վարչության կողմից արձանագրված խնդիրները:

Ոլորտային աշխատանքների կարևորության, ինչպես նաև՝ տարվա ընթացքում միջազգային փորձի փոխանակման և վերապատրաստումների մասին ներկայացրել են նաև մասնագիտական վարչությունների պետերը։

Հանդիպման ընթացքում Տեսչական մարմնի ղեկավարը հնարավորություն է տվել աշխատողներին արտահայտվել և ներկայացնել իրենց մտահոգող բոլոր հարցերը՝ լսելով նրանց, պատասխանելով հարցերին, իսկ կարգավորում պահանջող խնդիրների վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ:










 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իրազեկման սեմինար «Վանաձորի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային կենտրոնները շարունակում են իրազեկման աշխատանքները Հայաստանի մարզերում։

Հյուսիսային տարածքային կենտրոնի պետ Արման Ոսկանյանի գլխավորությամբ 2025 թվականի դեկտեմբերի 3-ին հերթական իրազեկման սեմինարն է անցկացվել Վանաձոր քաղաքում։

Այս անգամ սեմինարին մասնակցել են «Վանաձորի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի դասախոսները և ուսանողները, ընդհանուր առմամբ՝ 22 մասնակից։

Տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության և աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժինների տեսուչները ներկայացրել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունները, աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին ներկայացվող պահանջները, ինչպես նաև Տեսչական մարմնի գործառույթների շրջանակներում այլ կարևոր օրենսդրական կարգավորումներ։

Միջոցառման ավարտին Տեսչական մարմնի աշխատողները պատասխանել են մասնակիցների հարցերին։

Հերթական իրազեկման սեմինարը՝ Հյուսիսային տարածքային կենտրոնում


Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի պետ Արման Ոսկանյանի գլխավորությամբ, տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության և աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժինների տեսուչները 2025 թվականի նոյեմբերի 27-ին իրազեկման սեմինարեն անցկացրել Վանաձոր քաղաքում։

Սեմինարին մասնակցել է տնտեսվարող սյուբեկտների 54 ներկայացուցիչ։

Սեմինարն անց է կացվել «Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու, թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգը և թվային համակարգի կառավարում իրականացնող լիազոր մարմին սահմանելու մասին» թեմայով։

Միջոցառման ավարտին Տեսչական մարմնի աշխատողները պատասխանել են մասնակիցների հարցերին։