Իրազեկման սեմինար՝ «Դեղատոմսեր գրելու և դեղերի բաց թողնման կարգը» թեմայով

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի դեղերի շրջանառության վերահսկողության վարչությունը 2025 թվականի մայիսի 8-ին իրազեկման սեմինար է անցկացրել՝ «Դեղատոմսեր գրելու և դեղերի բաց թողնման կարգը» թեմայով։

Իրազեկման սեմինարին մասնակցել են Երևան քաղաքի և մարզերի բժշկական կենտրոնների  մեկ տասնյակից ավելի ներկայացուցիչներ։

Սեմինարի ընթացքում քննարկվել են էլեկտրոնային դեղատոմսերի դուրս գրման կարգը և դեղերի դուրս գրման վերաբերյալ բժիշկներին հուզող արդի այլ հարցեր։

Տեսչական մարմնի դեղերի շրջանառության վերահսկողության վարչության աշխատակիցները պատասխանել են նաև բժշկական կենտրոնների ներկայացուցիչների հարցերին։

Դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտի իրազեկման սեմինարի հրավեր

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հրավիրում է Դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտի իրազեկման սեմինարի։

Սեմինարի թեման՝  «Դեղատոմսեր գրելու և դեղերի բաց թողնման կարգը»։

Սեմինարը կկայանա մայիսի 08-ին, ժամը 11:00-ին։

Գրանցման համար խնդրում ենք հայտն ուղարկել press@hlib.am էլեկտրոնային հասցեին, նշելով՝ Ձեր անուն/ազգանունը, կազմակերպության անվանումը, զբաղեցրած պաշտոնը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն։

Անցկացման վայրը՝ ք. Երևան, Շենգավիթ, Արարատյան 26, հեռ. 010 65 03 05։