Իրազեկման սեմինար՝ Կոտայքի մարզի բժշկական կազմակերպությունների տնօրենների հետ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի պետ Վահագն Մարտիրոսյանը և Տարածքային կենտրոնի համապատասխան բաժինների պետերը 2025 թվականի մայիսի 15-ին ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմում, Կոտայքի մարզի 30 բժշկական կազմակերպությունների տնօրենների համար կազմակերպել և իրականացրել  են իրազեկման սեմինար, որին մասնակցել են նաև մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության, իրավաբանական բաժնի պետերը։

Սեմինարի ընթացքում ներկայացվել են բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող պահանջների, բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման պահանջների պահպանման, ավագ և միջին բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրերի առկայության պարտադիր պահանջի, աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերի, աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունների, կիրառման կարգի, ինչպես նաև աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություն։

Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են նաև սեմինարի մասնակիցների հարցերին։

ԱԱՏՄ ղեկավարի աշխատանքային այցը «Մաստեր ֆարմ» և ««էջմիածին» բժշկական կենտրոն» բժշկական կազմակերպություններ

 

2025 թվականի մայիսի 13-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը նախաձեռնել է աշխատանքային շրջայց «Մաստեր ֆարմ» և  ««էջմիածին» բժշկական կենտրոն» բժշկական կազմակերպություններ` նպատակ ունենալով խթանել բաց շարունակական երկխոսությունը և ապահովել հետադարձ կապը ոլորտի ներկայացուցիչների հետ։

Այցի ընթացքում Տեսչական մարմնի ղեկավարը բժշկական կազմակեպությունների տնօրենների ուղեկցությամբ շրջել է բուժական բաժանմունքներում և քննարկել Տեսչական մարմնին վերաբերելի հարցեր, ինչպես նաև զրուցել բուժառուների հետ:
Տեսչական մարմնի ղեկավարը բժշկական կազմակերպություններում հետաքրքրվել է նաև աշխատակիցների աշխատանքային իրավունքների պահպանմամբ։

 

 

 

 

 

Դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտի իրազեկման սեմինարի հրավեր

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հրավիրում է Դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտի իրազեկման սեմինարի։

Սեմինարի թեման՝  «Դեղատոմսեր գրելու և դեղերի բաց թողնման կարգը»։

Սեմինարը կկայանա մայիսի 19-ին, ժամը 11:00-ին։

Գրանցման համար խնդրում ենք հայտն ուղարկել press@hlib.am էլեկտրոնային հասցեին, նշելով՝ Ձեր անուն/ազգանունը, կազմակերպության անվանումը, զբաղեցրած պաշտոնը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն։

Անցկացման վայրը՝ ք. Երևան, Շենգավիթ, Արարատյան 26, հեռ. 010 65 03 05։