Տեսչական մարմնի ղեկավարն աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում է

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը և աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Աշոտ Հարությունյանը Լիտվայի Հանրապետության Աշխատանքի պետական տեսչության ղեկավար Յոնաս Գրիցյուսի պաշտոնական հրավերով 2025 թվականի ապրիլի 8-ից 11-ը գտնվում են Վիլնյուս քաղաքում։

Համագործակցության և փորձի փոխանակման շրջանակներում կազմակերպված միջոցառմանը երկկողմ ներկայացվել է տեսչական մարմինների գործունեության առանձնահատկությունները և 2022-2024թթ. ընթացքում իրականացված վարչարարության համեմատականը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել իրականացվող վերահսկողության ձևերին և բնույթին։

Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը մասնակցել է Լիտվայի Հանրապետության Աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացվող ստուգումներին, ծանոթացել դրանց ընթացակարգին և չգրանցված աշխատողների բացահատմանը և դրա արդյունքում կիրառվող վարչարարությանը։

Իրազեկման սեմինարներ՝ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների աշխատողների կողմից

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային կենտրոնների աշխատողների կողմից անցած շաբաթվա ընթացքում կազմակերպվել և իրականացվել են իրազեկման սեմինարներ։

Երևան քաղաքի տարածքային կենտրոնի դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Նարեկ Կարապետյանը ապրիլի 03-ին իրազեկման սեմինար է անցկացրել 6 բժշկական կազմակերպության 11 ներկայացուցչի համար։ Քննարկվել է «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N  1402-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի N  1080-Ն որոշումը։

Արևելյան տարածքային կենտրոնի պետ Վահագն Մարտիրոսյանը և Տարածքային կենտրոնի համապատասխան բաժինների պետերը 2025 թվականի ապրիլի 03-ին իրազեկման սեմինար են անցկացրել բժշկական կազմակերպությունների 57 բուժաշխատողների համար։ Ներկայացվել են բժշկական կազմակերպությունում դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) կարգի, դեղատոմսերի ձևերի, բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող պահանջների, բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման պահանջների պահպանման, աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերի, աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունների, կիրառման կարգի, ինչպես նաև աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություն։

Հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչները, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Հմայակ Այվազյանի գլխավորությամբ 2025 թվականի ապրիլի 02-ին իրազեկման սեմինար են անցկացրել տնտեսավարող սուբյեկտների 12 մասնակիցների համար և ներկայացրել գործատուների և աշխատողների իրավունքներն ու պարտականությունները։

Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են նաև սեմինարների մասնակիցների հարցերին։

Աշխատանքային քննարկում՝ Տեսչական մարմնի ղեկավարի գլխավորությամբ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ 2025 թվականի ապրիլի 07-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Տեսչական մարմնի ղեկավարին զեկուցվել են կատարված աշխատանքները, ներկայացվել են նաև նախորդ քննարկումների ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը։

Որակի ապահովման վարչության պետը ներկայացրել է վարչության կողմից արձանագրած խնդիրները։

Սլավիկ Սարգսյանը տվել է նոր հանձնարարականներ և դրանց կատարման համար սահմանել ժամկետներ։