
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2024 թվականի ընթացքում ստացվել է 864 դիմում և բողոք, որոնցից օրենքով սահմանված կարգով 23-ը վերադարձվել, 38-ը՝ վերահասցեագրվել է, 109-ին տրվել է համապատասխան պարզաբանում։ 694 դիմումի հիման վրա հարուցվել են վարչական վարույթներ:
Ըստ ոլորտների.
Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն
- Ստացված դիմումներ՝ 60,
- Դիմումի հիմքով հարուցված վարչական վարույթներ՝ 36,
Դեղերի շրջանառություն վերահսկողություն ՝
- Ստացված դիմումներ՝ 28,
- Դիմումի հիմքով հարուցված վարչական վարույթներ՝ 23,
Աշխատանքային օրենսդրության վերահսկողություն՝
- Ստացված դիմումներ՝ 615,
- Դիմումի հիմքով հարուցված վարչական վարույթներ՝ 511,
Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն՝
- Ստացված դիմումներ՝ 161,
- Դիմումի հիմքով հարուցված վարչական վարույթներ՝ 124։




