Իրազեկման սեմինար՝ «Վանաձորի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցները 2024 թվականի դեկտեմբերի 13-ին իրազեկման սեմինար են անցկացրել՝ «Վանաձորի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի թվով 21 ներկայացուցիչների և ուսանողների համար:

Սեմինարի թեման՝ «Աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքերը, աշխատանքային պայմանագիր, աշխատողների իրավունքները և պարտականությունները»։

Սեմինարն անցկացրել են տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի և աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի տեսուչները․ Մասնակցել է նաև Հյուսիսային տարածքային կենտրոնի պետ Արման Ոսկանյանը։

Տեսչական մարմնի ներկայացուցիչները պատասխանել են սեմինարի մասնակիցների աշխատանքային բազմաթիվ հարցերին:

Իրազեկման սեմինար՝«Վանաձորի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ում

Աշխատանքային քննարկում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում։ Քննարկմանը մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները,  Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների պետերը և  մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են՝

  • ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2024 թվականի գործունեության տարեկան ծրագրով նախատեսված գործողությունների իրականացման ընթացքը,
  • նախկին հանձնարարականների կատարման ընթացքը,
  • ստուգումների, վերստուգումների, վարչական վարույթների վերաբերյալ աշխատանքային հարցեր։

Հանդիպման վերջում Տեսչական մարմնի ղեկավարը հատուկ հանձնարարական տվեց բոլոր աշխատակիցներին, որ բացի տարեկան ստուգումներից և դիմում բողոքների հիման վրա իրականացվող վարչական վարույթներից անհրաժեշտ է շեշտադրում անել առերևույթ երևացող խախտումներին, որը հիմք կհանդիսանա նախաձեռնելու վերահսկողություն։