Սեմինար քննարկում՝ «Հայաստանում Եվրոպական քոլեջ»-ում

 

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչներ Ստեփան Շահումյանը, Լևոն Աբրահամյանը և ավագ տեսուչ Աննա Աղբալյանը 2024 թվականի դեկտեմբերի 13-ին հերթական սեմինար քննարկում են անցկացրել «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամի մանկավարժական կազմի և ուսանողների համար։

Սեմինարի ընթացքում տեսուչները ներկայացրել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված երաշխիքների, աշխատատեղում անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման, երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերում ներգրավման արգելման, ինչպես նաև հարկադիր աշխատանքի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված դրույթները։

Ներկայացվել են «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի մայիսի 22-ի ՀՕ-252-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 24.06.2024թ.) նախատեսված մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող և որոշակի աշխատանք կատարող մինչև տասնութ տարեկան անձանց աշխատանքը կազմակերպելու վերաբերյալ օրենսգրքով և  «Մասնագիտական ուսուցման և կրթության մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավակարգավորումները:

Տեղի է ունեցել հարց ու պատասխան, քննարկում:

 

 

Իրազեկման սեմինար՝«Վանաձորի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցները 2024 թվականի դեկտեմբերի 13-ին իրազեկման սեմինար են անցկացրել՝ «Վանաձորի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի թվով 21 ներկայացուցիչների և ուսանողների համար:

Սեմինարի թեման՝ «Աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքերը, աշխատանքային պայմանագիր, աշխատողների իրավունքները և պարտականությունները»։

Սեմինարն անցկացրել են տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի և աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի տեսուչները․ Մասնակցել է նաև Հյուսիսային տարածքային կենտրոնի պետ Արման Ոսկանյանը։

Տեսչական մարմնի ներկայացուցիչները պատասխանել են սեմինարի մասնակիցների աշխատանքային բազմաթիվ հարցերին:

Կրճատվել է դեղերի ոչնչացման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը

ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 4-ի N 1185-Ն որոշմամբ փոփոխություններ են կատարվել 2021 թվականի հոկտեմբերի 14-ի «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների ոչնչացման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 901 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1681-ն որոշման մեջ։

Համաձայն փոփոխության՝ կրճատվել է մաքսային ընթացակարգով դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի ներմուծելուց հետո ոչնչացում իրականացնելու համար տրվող եզրակացության տրամադրման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը։

Մանրամասները՝ կից հղումով ⤵️