Ուսումնական հաստատությունների պատասխանատուներին

Նոր ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված և հաշվի առնելով, որ փակ տարածքներում մարդկանց կուտակումները նպաստում են օդակաթիլային վարակիչ հիվանդությունների տարածմանը՝

      Տեսչական մարմինը հորդորում է․

Վարակիչ հիվանդությունների առաջացումն ու տարածումը կանխարգելելու նպատակով ուսումնական հաստատություններում ճշտել բացակայությունների պատճառները և վարակիչ հիվանդությունների արձանագրման դեպքում ձեռնարկել համապատասխան հակահամաճարակային միջոցառումներ։

Հայտնաբերված հիվանդներին մեկուսացնել՝ տեղեկացնելով համապատասխան ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությանը։

Արձանագրված վարակիչ հիվանդությունների դեպքերի հաշվառումը և շտապ հաղորդման տրամադրումն իրականացնել համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի՝  «Հիվանդությունների և թունավորումների դեպքերի հաշվառմանը և հաղորդմանը ներկայացվող պահանջներ» 3.1.1-018-10 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու մասին  N 35-Ն հրամանի։

Պահպանել  առողջապահության նախարարի  2017թ. մարտի 28-ի՝ «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» N 2.2.4-016-17 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի փետրվարի 11-ի N 82 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 12-Ն և 2014 թ.  հունիսի 6-ի  «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.3.1-02-2014 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 32-Ն հրամանների պահանջները։

Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «Էսկո-Ֆարմ» ՍՊ ընկերությանը 06.09.2024 թ-ին տրվել է կարգադրագիր` «Դիմեկսիդ 100 մլ (դիմեթիլսուլֆօքսիդ)» խտանյութ արտաքին կիրառման լուծույթ ապակե շշիկում դեղի 2024 թվականի հուլիս և օգոստոս ամիսներին արտադրված 090724 (պիտանիության ժամկետ՝ 07.2027), 100724 (պիտանիության ժամկետ՝ 07.2027), 110824 (պիտանիության ժամկետ՝ 08.2027) սերիաների շրջանառությունը դադարեցնելու և հետկանչի մասին։

Կարգադրագրի հիմք է հանդիսացել «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 04-ին ստացված թիվ 01/01/1781-24 գրությանը կից՝ փորձաքննության եզրակացությունը՝ ըստ որի հաստատված պատրաստի արտադրանքի պահեստում հայտնաբերվել է վերոնշյալ խմբաքանակների որոշ միավորների թերի խցանավորում, ինչը հանգեցրել է արտադրանքի արտահոսքի և բերել է տուփի և խմբակային փաթեթավորման արկղերի արտադրանքով թրջմանը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա է հետկանչի ենթակա երրորդ դասի թերություն՝ ոչ ստերիլ դեղերի թերի առաջնային փաթեթավորում, անհրաժեշտ է իրականացնել վերոնշյալ սերիաների շրջանառության դադարեցում և հետ կանչ։

Հարգելի´ քաղաքացիներ, քանի որ առկա է հետկանչի ենթակա երրորդ դասի թերություն՝ խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ դեղի վերոնշյալ սերիաների օգտագործումից։

Աշխատանքային այց՝ «Աստղիկ» ԲԿ

Տնտեսավարող սուբյեկտների հետ հետադարձ կապի ապահովման շրջանակներում շարունակվում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի աշխատանքային այցերը։

Այս անգամ Տեսչական մարմնի ղեկավարը և ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանն այցելել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանի ուղեկցությամբ Տեսչական մարմնի ղեկավարն ու տեղակալը շրջել են կենտրոնի բաժանմունքներում։

Հանդիպման ընթացքում Տեսչական մարմնի խորհրդատվական գործունեության շրջանակներում քննարկվել են Տեսչական մարմնի գործառույթներին առնչվող հարցեր։

Շրջայցի ընթացքում Սլավիկ Սարգսյանը հանդիպել և զրուցել է նաև կենտրոնում բուժվող բուժառուների հետ։