Փոփոխություն և լրացում է կատարվել Կառավարության 718-Ն որոշման մեջ

ՀՀ կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 19-ի  N 1492 — Ն որոշմամբ  փոփոխություն և լրացում է կատարվել ՀՀ կառավարության 2020 թվականի 718-Ն որոշման մեջ։

Ըստ որի՝ նոր խմբագրությամբ շարադրվել է սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բնագավառում գործող  «Նախադպրոցական կրթական հաստատություններում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերահսկողություն» N 1.2 ստուգաթերթը։

Միաժամանակ հավելվածը լրացվել է  նոր՝ «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջների նկատմամբ վերահսկողություն» N 1.25 ստուգաթերթով։

Փոփոխված և նոր հաստատված ստուգաթերթերը հրապարակված են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում։

Կայացել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ 2024 թվականի սեպտեմբերի 18-ին կայացել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը։

Օրակարգում ընդգրկված էր 5 հարց.

  1. Հավանություն տալ Տեսչական մարմնի 2025 թվականի տարեկան պահպանման ծախսերի նախահաշվին,
  2. «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի քննարկում,
  3. Տեսչական մարմնի որակի ապահովման վարչության 2024 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների հաշվետվություններ,
  4. Հաստատել Տեսչական մարմնի 1-ին և 2- րդ եռամսյակների գործունեության կատարողականների գնահատումները,
  5. Այլ հարցերի քննարկում:

Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը խորհրդին ներկայացրել է կատարված աշխատանքների ընթացքը։ Ամփոփելով խորհրդի նիստը որոշվել է հարցերը դնել էլեկտրոնային քվեարկության։

Իրազեկման սեմինար՝ «Նաիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Նաիրա Մերվազյանը և բաժնի տեսուչները 2024 թվականի սեպտեմբերի 17-ին իրազեկման սեմինար են անցկացրել «Նաիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում։

Իրազեկման սեմինարին մասնակցել են բժշկական կենտրոնի 50-ից ավելի բուժաշխատողներ։

Ներկայացվել են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման», «Լիցենզավորման մասին»  ՀՀ օրենքների դրույթներով և համապատասխան ենթաօրենսդրական, մասնավորապես, նոր ընդունված և ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները։

Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են սեմինարի մասնակիցների բոլոր հարցերին. Տեսչական մարմնի լիազորությունների շրջանակից դուրս հարցերն ուղղորդվել է ներկայացնել համապատասխան մարմիններին։

Շ