Լիտվայի Հանրապետության պատվիրակության այցը ԱԱՏՄ

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախաձեռնությամբ, BEIPTI ծրագրի շրջանակում, ապրիլի 4-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կայացել է աշխատանքային քննարկում Լիտվիայի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովման ոլորտը ներկայացնող պատվիրակության անդամների հետ։  Պատվիրակության կազմում ընդգրկված էին Լիտվայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորներ, աշխատանքի պետական տեսչության, կառավարության՝ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերով զբաղվող գերատեսչության և արհմիության ներկայացուցիչներ։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը ողջունելով հյուրերին, արդյունավետ աշխատանք է մաղթել Հայաստանում եռօրյա աշխատանքային այցի շրջանակում և հույս հայտնել, որ քննարկումների ընթացքում փորձի ու գաղափարների փոխանակումը արդյունավետ կլինի երկու կողմերի համար։

Քննարկմանը մասնակցում էին ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը, Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչոււթյան պետ Իգիթ Հակոբյանը, ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներ և տեսուչներ։

Պատվիրակության անդամները ներկայացրել են աշխատանքային օրենսգրքի վերահսկողության մեխանիզմների, դրանց կատարելագործման, աշխատանքային վեճերի արտադատական լուծման, վերահսկողական գործընթացի կազմակերպման Լիտվայի Հանրապետության փորձը։ Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։ Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

 
 

Իրազեկման սեմինար՝ Արարատի մարզի բժշկական կազմակերպությունների համար

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետները տարածքային կենտրոնն ընդգրկող մարզերում ավարտեցին մարզային իրազեկման սեմինարների շարքը։

Սեմինարներն իրականացվել են Տեսչական մարմնի վերահսկողության ոլորտում գտնվող տնտեսավարողների համար։

Տարածքային կենտրոնի մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներն ամփոփիչ սեմինարն անցկացրել են Արարատի մարզի բժշկական կազմակերպությունների համար։

Ներկայացվել են Դեղերի շրջանառության, Բժշկական օգնության և սպասարկման և Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության ոլորտները կարգավորող՝ գործող և նոր ընդունված իրավական ակտերը։

Միջոցառմանը մասնակցել են Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը, Տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը։

Սեմինարի ընթացքում Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են նաև բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին։