Կրճատվել է դեղերի ոչնչացման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը

ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 4-ի N 1185-Ն որոշմամբ փոփոխություններ են կատարվել 2021 թվականի հոկտեմբերի 14-ի «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների ոչնչացման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 901 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1681-ն որոշման մեջ։

Համաձայն փոփոխության՝ կրճատվել է մաքսային ընթացակարգով դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի ներմուծելուց հետո ոչնչացում իրականացնելու համար տրվող եզրակացության տրամադրման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը։

Մանրամասները՝ կից հղումով ⤵️

Հակոբ Ավագյանը «Զվարթնոց» օդանավակայանի ՍԲՀԿ անձանակազմին է ներկայացրել նորանշանակ պետին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը «Զվարթնոց» օդանավակայանի բժշկասանիտարական հսկիչ կետի (ՍԲՀԿ) անձանակազմին է ներկայացրել ՍԲՀԿ նորանշանակ պետ՝ Դավիթ Ղազարյանին։

Շնորհավորելով Դավիթ Ղազարյանին նշանակման կապակցությամբ  Հակոբ Ավագյանը կարևորել է ՍԲՀԿ կանխարգելիչ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումը  և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում։

Տեսչական մարմին դիմած մաքրուհուն վճարվել է արտաժամյա աշխատանքի համար հասանելիք վճարը

Տեսչական մարմինը գործունեության տարեկան պլանով նախատեսված ստուգումներից զատ, քաղաքացիների դիմումների հիման վրա իրականացնում է նաև վերահսկողական գործառույթներ։

Տեսչական մարմին դիմած կնոջ նմանատիպ դիմումի հիման վրա իրականացված միջոցառման արդյունքում պարզվել է, որ «X» ընկերության մաքրուհին ամիսներ շարունակ կատարել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված աշխատաժամանակից ավելի տևողությամբ աշխատանք (արտաժամյա աշխատանք), սակայն գործատուն նրան չի վճարել հավելյալ աշխատանքի՝ յուրաքանչյուր ժամի համար ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով վճարը։ Արտաժամյա աշխատանքի համար սահմանված հավելումը չի վճարվել նաև աշխատանքային պայմանագիրը լուծելիս։

Տեսչական մարմնի ձեռնարկած գործողությունների արդյունքում.

  • Մաքրուհուն վճարվել է նրա կատարած հավելյալ աշխատանքի համար չվճարված գումարը,
  • Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական տույժի։

Եթե խախտվել են Ձեր աշխատանքային իրավունքները, դիմե՛ք ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին.

Թեժ գիծ – 8107

Էլ․ հասցե – info@hlib.am

https://employeeprotect.am/

https://hlib.am/