Իրազեկման սեմինար՝ Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչներ՝ Ստեփան Շահումյանը և Կարեն Ղազարյանը իրազեկման սեմինար են անցկացրել՝ երեխաներին աշխատանքի վատթարագույն ձևերում ներգրավման նվազեցման, աշխատատեղում անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման, ինչպես նաև երեխաների աշխատանքային շահագործման կանխարգելման  թեմաներով։

Հանրային իրազեկման միջոցառումն անցկացվել է Խաչատուր Աբովյանի  անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանում, որին մասնակցել են վարժարանեի աշակերտները և մանկավարժական կազմը։

Սեմինարին հաջորդել է հարց ու պատասխան։


ԱԱՏՄ նախաձեռնությամբ միջոցառում է կայացել՝ նվիրված Աշխատողների անվտանգության և առողջության ու Աշխատանքի միջազգային օրվան

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) նախաձեռնությամբ և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) աջակցությամբ միջոցառում է կայացել՝ նվիրված Աշխատողների անվտանգության և առողջության ու Աշխատանքի միջազգային օրվան։

Ներկայացվել և ամփոփվել է, տոնական օրերին ընդառաջ, Տեսչական մարմնի նախաձեռնությամբ անցկացված լայնածավալ միջոցառումների շարքը, որոնց մասնակցել են Երևանի և մարզերի շուրջ 1500 աշխատողներ և արհեստակցական միության ներկայացուցիչներ։

Իրազեկման սեմինարների ընթացքում մասնագետները ներկայացրել են Տեսչական մարմնի գործառույթները, լիազորությունների շրջանակը, աշխատողներն իրազեկվել են իրենց աշխատանքային իրավունքների մասին։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը բացման խոսքում շնորհավորել է ներկաներին և շնորհակալություն հայտնել գործընկեր կառույցներին՝ համագործակցության համար։

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը ևս շնորահակալություն է հայտնել գործընկերներին՝ համագործակցության համար։

Միջոցառմանը մասնակցել են նաև սոցիալական գործընկերներ՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը,  Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, առցանց մասնակցել են ԱՄԿ Մոսկովայի գրասենյակի ներկայացուցիչներ և հայաստանյան ներկայացուցիչ Նվեր Սարգսյանը, ինչպես նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը, «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ»-ի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներ, այլ գործընկերներ, Տեսչական մարմնի աշխատակիցներ։

  
  
 
  

Փոփոխություններ՝ ՀՀ առողջապահության նախարարի հրամանում

Հրապարակվել ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն և սեպտեմեբրի 18-ի 24-Ն հրամաններում փոփոխություններ կատարելու մասին՝ 2022 թ ապրիլ 28-ի N 23-Ն հրամանը։

Ըստ որի՝

☑ հանվել է գործատուին ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջը,

☑ չեղարկվել են անձնակազմի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության վերաբերյալ, անձնակազմի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումային կարգավիճակի և բժշկական հակացուցումների վերաբերյալ գրանցամատյանների Ձևերը:

Միաժամանակ, թույլատրվել է մի շարք հաստատություններում զանգվածային միջոցառումների (մանկական միջոցառումներ, ֆիլմերի դիտում, սպորտային միջոցառումներ, զվարճանքներ, բեմականացումներ), արտաուսումնական խմբակների իրականացումը՝ ապահովելով առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորության և սանիտարահամաճարակային կանոնների պահպանումը։

Հրամանին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ՝