Տեսչական մարմինը՝ Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի լիիրավ անդամ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը դարձել է Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի (ԱՏՄԱ) լիիրավ անդամ՝ քվեարկելու ձայնի իրավունքով։

Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիան ունի ավելի քան 100 անդամ ամբողջ աշխարհում:

ԱՏՄԱ-ի հիմնական նպատակներն են՝

-խթանել անդամների պրոֆեսիոնալիզմը,

-անդամների միջև ապահովել փորձի փոխանակում,

-անդամներին տրամադրել խորհրդատվություն՝ մասնագիտական հարցերի վերաբերյալ և այլն։

 

ՀՀ ԱԱՏՄ կողմից Զինվորի տանն անցկացված երկամսյա դասընթացն ավարտվեց

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետների կողմից Զինվորի տանն անցկացված երկամսյա դասընթացն ավարտվեց։

Այն իրականացվեց կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում։

Շաբաթական 2 օր տևողությամբ դասընթացին մասնակցել են զինվորները և նրանց ընտանիքների անդամները։

Դասընթացները վարել են Տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի մասնագետները։

Տեսչական մարմինն ու Զինվորի տունը համագործակցության հուշագիր էին կնքել 2021 թ.-ի նոյեմբերի 19-ին։

Դասընթացը հաջողությամբ ավարտած շահառուներին կողմերն աջակցելու են նաև պրակտիկա անցնելու և աշխատանքի ընդունվելու հարցերում:

 

Թունաքիմիկատների հետ տարվող աշխատանքը պետք է իրականացնել անհատական պաշտպանության համապատասխան միջոցների օգտագործմամբ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, հաշվի առնելով գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը, հիշեցնում է՝

✔️Թունաքիմիկատների հետ տարվող աշխատանքը պետք է իրականացնել անհատական պաշտպանության համապատասխան միջոցների օգտագործմամբ, որը նշված է պատրաստուկի նորմատիվային տեխնիկական փաստաթղթում և տարայի պիտակի վրա,

✔️ Թունաքիմիկատների հետ տարվող աշխատավայրից անձնակազմի սննդի ընդունման և հանգստի տեղը կազմակերպվում է անվտանգ հեռավորության վրա,

✔️ Թունաքիմիկատների հետ աշխատանքի ժամանակ արգելվում է սնունդ ընդունել, խմել, ծխել, հանել անհատական պաշտպանիչ միջոցները: Դա թույլատրվում է հանգստի ժամանակ` ձեռքերը մանրակրկիտ լվանալուց, քթի և բերանի խոռոչները ողողելուց հետո,

✔️Թունաքիմիկատների կիրառումը իրականացվում է սահմանված կարգով հաստատված չափաբաժինների համաձայն, չի թույլատրվում սահմանված չափաբաժինների և մշակումների թվի գերազանցում։

Թունաքիմիկատներով թունավորումների կանխարգելման նպատակով անհրաժեշտ է հետևել ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի 790-Ն հրամանով https://bit.ly/3wqjDou սահմանված նորմերին և կանոններին։