ԱԱՏՄ աշխատակիցները մասնակցել են համապետական ծառատունկին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի բոլոր հինգ տարածքային կենտրոնների աշխատակիցներն այսօր մասնակցել են «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում կազմակերպված համապետական ծառատունկին․

-Արագածոտնի,
-Սյունիքի,
-Լոռու,
-Կոտայքի
մարզերում
և 
Երևանում։

Հայաստանի բոլոր մարզերն ընդգրկող անտառային տնտեսություններում ու համայնքային տարածքներում շուրջ 360 հազար ծառի տունկ է իրականացվել։


   
  
 
  
  
 

Առցանց միջոցառում՝ նվիրված աշխատանքի պաշտպանությանը

Հայաստանի Գործատուների Հանրապետական Միությունն (ՀԳՀՄ) ու Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) համատեղ անցկացրել են առցանց միջոցառում՝ նվիրված աշխատանքի պաշտպանությանը։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը, Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության նախագահ Գագիկ Մակարյանը, աշխատանքի պաշտպանության հարցերով ԱՄԿ ներկայացուցիչներ, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետի ժ/պ Ալվարդ Արշակյանը և բաժնի աշխատակիցներ։

Միջոցառման ընթացքում ներկայացվել է 2 կարևոր փաստաթուղթ՝ ՀԳՀՄ գործողությունների պլանը և քաղաքականությունը աշխատանքի պաշտպանության ոլորտում և աշխատանքի պաշտպանության ոլորտում Միկրո, փոքր և միջին կազմակերպությունների համար ԱՄԿ ուղեցույցը:

Միջոցառման մասնակիցները քննարկել են ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև աշխատանքային գործունեության հետ կապված այլ հարցեր։

Ստուգայցեր՝ Կապան և Գորիս քաղաքներում

‼️ Ստուգայցեր՝ Կապան և Գորիս քաղաքներում

 Դիտարկվել են՝
☑️ նախադպրոցական ուսումնական հաստատություններ,
☑️ դեղատներ,
☑️ գեղեցկության սրահներ,
☑️ մանրամեծածախ առևտրի կետեր։

Ստուգվել է՝
☑️ ախտահանիչ նյութերի առկայությունը,
☑️ ախտահանիչ նյութերի մակնշումը,
☑️ ախտահանիչների պարունակությունը,
☑️ ախտահանման գործընթացը,
☑️ դիմակների առկայությունը,
☑️ օգտագործված դիմակների համար նախատեսված ոտնակով աղբամանների առկայությունը,
☑️ գրանցամատյանների վարման կարգը,
☑️ իրազեկման թերթիկների առկայությունը։

Ընդհանուր պատկերը՝
☑️ բարվոք։

Հանձնարարականներ՝
☑️ 5