azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Առցանց միջոցառում՝ նվիրված աշխատանքի պաշտպանությանը

Հայաստանի Գործատուների Հանրապետական Միությունն (ՀԳՀՄ) ու Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) համատեղ անցկացրել են առցանց միջոցառում՝ նվիրված աշխատանքի պաշտպանությանը։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը, Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության նախագահ Գագիկ Մակարյանը, աշխատանքի պաշտպանության հարցերով ԱՄԿ ներկայացուցիչներ, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետի ժ/պ Ալվարդ Արշակյանը և բաժնի աշխատակիցներ։

Միջոցառման ընթացքում ներկայացվել է 2 կարևոր փաստաթուղթ՝ ՀԳՀՄ գործողությունների պլանը և քաղաքականությունը աշխատանքի պաշտպանության ոլորտում և աշխատանքի պաշտպանության ոլորտում Միկրո, փոքր և միջին կազմակերպությունների համար ԱՄԿ ուղեցույցը:

Միջոցառման մասնակիցները քննարկել են ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև աշխատանքային գործունեության հետ կապված այլ հարցեր։



Վերադառնալ