ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգայցով եղել են Կապան և Սիսիան քաղաքներում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգայցով եղել են Սյունիքի մարզի Կապան և Սիսիան քաղաքներում գործող հյուրանոցներում, դեղատներում, վարսավիրանոցներում, գրասենյակներում և մանրամեծածախ առևտրի կետերում։

Նշված հաստատություններում դիտարկվել է անվտանգության նորմերի պահպանումը առողջապահության նախարարի 17-Ն հրամանի համաձայն։

 
 

ԱԱՏՄ-ն հանդիպումների շարք է կազմակերպել նախադպրոցական և հանրակրթական հաստատությունների պատասխանատուների հետ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի աշխատակիցների նախաձեռնությամբ հանդիպումների շարք է կազմակերպվել Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական հաստատությունների և հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների պատասխանատուների հետ։

Առաջին հանդիպումը կայացել է Շենգավիթ վարչական շրջանի վերոնշյալ կառույցների ղեկավարների հետ։

ԱԱՏՄ աշխատակիցները մեկ անգամ ևս իրազեկել են նշված հաստատություններում COVID-անվտանգության և ջերմային ռեժիմի սահմանված նորմերի պահպահման վերաբերյալ։

Զգուշացվել է, որ բողոքների առկայության դեպքում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, կիրականացվի վարչարարություն։

ԱԱՏՄ արևմտյան տարածքային կենտրոնի ստուգայցերը` Արարատի մարզի Արտաշատ և Մասիս քաղաքներում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) արևմտյան տարածքային կենտրոնի տեսուչները Covid-անվտանգության պահպանման կանոնները դիտարկել են Արարատի մարզի Արտաշատ և Մասիս քաղաքների ատամնաբուժական կաբինետներում, դեղատներում, բանկերում, սպասարկման գրասենյակներում և դպրոցներում։

Ստուգայցերի արդյունքում առանձնակի կոպիտ խախտումներ չեն արձանագրվել. գրանցամատյաների վարման կարգում ի հայտ են եկել որոշ թերություններ, արձանագրվել են նաև հաճախորդների շրջանում դիմակ չկրելու դեպքեր։

Ստուգայցերին զուգահեռ տեսչական մարմնի աշխատակիցները փակցրել են նաև Covid-անվտանգության կանոնների իրազեկման թերթիկներ։

Տեսչական մարմնի մասնագետները տնտեսավարողներին զգուշացրել են նաև կրկնախախտումներ արձանագրելու դեպքում վարչարարություն կիրառելու մասին։