Covid-անվտանգության նորմերի պահպանման առումով դպրոցներում և մանկապարտեզներում վիճակը հիմնականում նորմալ է. ԱԱՏՄ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են ստուգայցերը հանրապետության դպրոցներում և մանկապարտեզներում:

Մայրաքաղաքի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի նշված հաստատություններում ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի մասնագետների դիտարկումները կոպիտ խախտումներ չեն արձանագրել:

Դպրոցների բուժքույրերը, հիմնականում նշանակված են, որպես կորոնավիրուսի տարածման կանխարգելման պատասխանատու և հետևում են ընթացիկ աշխատանքներին։

Դպրոցների մեծ մասն ապահովված է անհրաժեշտ քանակով ախտահանիչներով, դիմակներով:

ԱԱՏՄ համաճարակաբանները ստուգայցին զուգահեռ մասնագիտական խորհրդատվություն են ցուցաբերում, ինչպես նաև Covid-անվտանգության իրազեկման թերթիկներ են բաժանում, որոշ դեպքերում նաև փակցնում հաստատություններում:

ԱԱՏՄ հերթական նվիրատվությունը

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի նախաձեռնությամբ և ԱԱՏՄ թիմի համատեղ ջանքերով հարավային սահմանապահ զորամասերից մեկին նվիրաբերվել են հիգիենայի պարագաներ և խնամքի այլ միջոցներ, իսկ զորամասի բուժկետին՝ բժշկական սարքավորում:

Նման նվիրատվություն կատարվել էր նաև անցյալ տարի:

ԱԱՏՄ ղեկավարի Հակոբ Ավագյանի աշխատանքային այցը ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոն

Սյունիքի մարզ աշխատանքային այցի ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն այսօր հանդիպում է ունեցել ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնում, քննարկել ընթացիկ աշխատանքներն ու տարեվերջյան արդյունքները։

Ավագյանն այցելել է նաեւ Սիսիան քաղաքում ԱԱՏՄ-ին հատկացված նոր գրասենյակի տարածք, որտեղ ընթանում են շինարարական և բարեկարգման աշխատանքներ: Տեղում ծանոթացել է դրանց ընթացքին, քննարկումներ ունեցել աշխատանքները համակարգող մասնագետների հետ։

Տեսչական մարմնի մարզային տարածքային 3 կենտրոնները Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերում կառավարության որոշմամբ տեղակայվում են պետական սեփականություն հանդիսացող շենքերում, ինչը հնարավորություն կտա ունենալ կայուն աշխատավայր, աշխատանքային բարելավված պայմաններ, ինչպես նաև զգալիորեն կտնտեսվեն ներկայում զբաղեցվող տարածքների վարձակալությանն ուղղվող պետական միջոցները։