Թափուր հաստիք` ԱԱՏՄ-ում


Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարում է Տեսչական մարմնում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին արտաքին մրցույթ՝

— Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի Կապանի բաժնի պետ-տեսուչ (ծածկագիր՝ 66-28․5-Ղ4-2)

Պաշտոնին ներկայացվող պահանջներ՝

Բարձրագույն կրթություն
Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ
կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ
կամ ստուգումների կազմակերպման և անցկացման բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ:

Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է՝ 08․12.2020թ:

Մանրամասները՝ կից հղումով։

«Վեոլիա Ջուր» ընկերության գլխամասում Covid-անվտանգության որոշ կանոնների վերացման համար տրվել է 7-օրյա հանձնարարագիր

ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի մասնագետների ստուգայցը «Վեոլիա Ջուր» ընկերության գլխամասում արձանագրել է ընդհանուր առմամբ բարվոք պատկեր։

Որոշակի թերություններ են նկատվել գրանցամատյանների վարման կարգում, մասնավորապես, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները լրացվել են սահմանված ձևաչափին ոչ համապատասխան։ Ախտահանիչ նյութի վրա բացակայել է մակնշումը։ Որոշ թերություններ տեղում շտկվել են։

Տեսչական մարմնի մասնագետները տեղում տարել են իրազեկման աշխատանք։ Կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված նորմերի խախտումները բացառելու նպատակով ԱԱՏՄ ստուգայցերը շարունակվում են ՀՀ ողջ տարածքով։ Տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցերին զուգահեռ իրականացնում են իրազեկման աշխատանքներ։

ԱԱՏՄ-ն հորդորում է խստագույնս պահպանել հաստատված նորմերը։

 

Որքանո՞վ են պահպանվում Covid-անվտանգության կանոնները պետական հիմնարկներում. հերթական ստուգայցերը Վանաձորում էին

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր Վանաձորում ստուգայց են իրականացրել պետական մի շարք հիմնարկներում։

Դիտարկվել են Վանաձորի Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը, զբաղվածության տարածքային կենտրոնը, վիճակագրական կոմիտեն, քաղաքաշինության, տեխնիկական և  հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Վանաձորի տարածքային կենտրոնը, սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային բաժինը, սոցիալական ապահովագրության պետական ծառայության տարածքային բաժինը։

Տեսչականի աշխատակիցները, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր են արձանագրել. տարածքներն ախտահանված են եղել, դիմակները պատշաճ կրել են, առկա են եղել  ախտահանիչ նյութեր, նշանակված է եղել Covid-անվտանգության կանոնների պահպանման պատասխանատու։

Այնուամենայնիվ, սահմանված նորմերի որոշ խախտումներ, ԱԱՏՄ տեսուչները գրանցել են։ Մասնավորապես, չեն եղել օգտագործված թափոնների համար նախատեսված ոտնակով փակ աղբամաններ, հեռավար ջերմաչափներ, թերություններ՝ ախտահանման և ջերմաչափման գրանցամատյաններում։

Հիմնարկներում առկա եղանակով աշխատել են 60 և ավելի բարձր տարիքի աշխատակիցներ, տեսչական մարմնի մասնագետներն իրազեկել են այդ տարիքային խմբի համար աշխատանքը հեռավար կազմակերպելու հնարավորության մասին։

Մյուս խախտումների համար տրվել են դրանք արագ վերացնելու համապատասխան հանձնարարականներ։