Կառավարությունը հաստատել է ԱԱՏՄ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառում ստուգումների իրականացման ևս 11 ստուգաթերթ


ՀՀ կառավարությունը հաստատել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառում ստուգումների իրականացման եւս 11 ստուգաթերթ։

«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն՝ ԱԱՏՄ բոլոր ստուգումները, բացառությամբ որոշների, անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է ՀՀ կառավարությունը:

Այդպիսով ԱԱՏՄ-ն, որպես ստուգում իրականացնող կառույց, օրենքով և կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորություններն ամբողջապես եւ պատշաճ իրականացնելու հնարավորություն է ստանում։

Ստուգաթերթի հարցերն ընդգրկում են տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ ՀՀ օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այն պահանջների սպառիչ ցանկը, որոնց խախտումը կարող է վնաս հասցնել մարդու կյանքին կամ առողջությանը, կենդանիներին, շրջակա միջավայրին, քաղաքացիների, իրավաբանական անձանց կամ պետության գույքային իրավունքներին:

Ստուգաթերթերի հարցերը ձևավորվում են նվազագույն բավարարության սկզբունքի համաձայն և չեն ընդգրկում այն պահանջները, որոնց պահպանումը չի նպաստում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունից առաջացող ռիսկերի նվազեցմանը:

ՀՀ ԱԱՏՄ 2021 թ. տարեկան ծրագրով նախատեսված են ստուգումներ 241 տնտեսվարողի մոտ։ Ստուգումներն իրականացվում են տեսչականի վերահսկողության 4 հիմնական ոլորտում՝ դեղերի շրջանառության, բուժսպասարկման, հիգիենիկ եւ սանիտարահիգիենիկ վերահսկողության, ինչպես նաև աշխատողների առողջության և անվտանգության ապահովման նկատմամբ՝ ռիսկի վրա հիմնված։ Ռիսկերը գնահատվել են՝ նախապես հաստատված մեթոդաբանության համաձայն։

Այսօր հաստատված ստուգաթերթերով վերահսկվելու են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի հետեւյալ ուղղությունները՝

  • «Ավտոմեքենաների համար բենզինի և դիզելային վառելիքի, հեղուկ գազի և գազօլինի մանրածախ առևտուր բենզալցման, գազալցման կայաններում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության»,
  • «Վնասակար թափոնների մշակման և ոչնչացման, թափոնների վնասազերծման և այլ մշակման սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության»,
  • «Ախտաբանաանատոմիական մասնագիտացված բժշկական օգնության սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության»,
  • «Հասարակական զուգարանների շահագործման սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության»,
  • «Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակի, խմելու տնտեսական նշանակությոն ջրմուղիների և ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման գոտիների սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերահսկողություն»,
  • «Բժշկական կազմակերպություններում վնասակար թափոնների մշակման և ոչնչացման սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության»,
  • «Շենքերի ընդհանուր մաքրման, ոչ վնասակար թափոնների հավաքման, թափոնների մշակման և ոչնչացման սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության»,
  • «Ռադիոհաճախականության տիրույթի էլեկտրամագնիսական ճառագայթումների սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերահսկողություն»,
  • «Վարակիչ հիվանդություններին ներկայացվող սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերահսկողություն»,
  • «Պարարտանյութերի, թունաքիմիկատների մանրածախ առևտուր իրականացնող մասնագիտացված խանութներում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերահսկողություն»,
  • «Բուժկանխարգելիչ կազմակերպություններում մանրէազերծման գործունեություն սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերահսկողություն»։

Կորոնավիրուսի կանխման անվտանգության նորմերն ինչպե՞ս են պահպանվում դպրոցներում և մանկապարտեզներում․ ԱԱՏՄ-ն շարունակում է դիտարկումները

Covid-անվտանգության կանոնները դպրոցներում պահպանվում են միջին և միջինից բարձր մակարդակով․ ԱԱՏՄ լայնածավալ ստուգայցերը հանրակրթական ուսումնական հաստատություններում առանձնակի կոպիտ խախտումներ չեն արձանագրում։

Ավագ դպրոցում «առկա» ուսուցման վերսկսկմանը զուգահեռ՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական թիմերի ակտիվ ստուգայցերը դպրոցներում շարունակվում են։

Մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում՝  Կենտրոն Արաբկիր Աջափնյակ, նույնիսկ կրկնակի ստուգայցեր են իրականացվել։ Դիտարկումները ցույց են տալիս, որ նախորդիվ դիտարկված խախտումներն արդեն շտկվել են։ Միայն Երևանում սեպտեմբերից մինչ օրս դիտարկվել է ավելի քան 50 մանկապարտեզ, շուրջ 140 դպրոց․ վերջիններից 49-ի մոտ՝ կրկնայց։

Դպրոցներն արձակուրդների ընթացքում բավականին լավ են կազմակերպել covid-անվտանգության միջոցառումները։ Կորոնավիրուսի տարածման կանխարգելման պատասխանատու հիմնականում նշանակված են բուժքույրերը, որոնք և հետևում են ընթացիկ աշխատանքներին։ Դպրոցների մեծ մասին տրամադրվել են զգալի քանակով ախտահանիչներ, որոնք ունեն ճիշտ մակնշում։ Դասերի ընթացքում փորձ է արվում աշակերտների տեղաշարժը դասարանից դասարան հնարավորինս կրճատել։ Դիդակտիկ նյութերի կիրառումը սահմանափակվել է։

Ընդհանուր առմամբ՝ սանիտարահամաճարակային առումով կշիռ ունեցող խախտումներ չեն արձանագրվել։ Դրանք հիմնականում տեխնիկական բնույթ ունեն և ենթակա են տեղում շտկման։ Թերություններից են, օրինակ, այն, որ որոշ տեղերում իրազեկման թերթիկները եղել են դեռ պարետի սահմանած ձևանմուշով։

Նկատվել է, որ դպրոցներն առավելապես առաջնորդվում են ուղեցույցներով՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանի։ Անակնկալ դիտարկումների ընթացքում պատահականության սկզբունքով բացվում և նայվում են դասարանները, աշակերտների նստեցման կարգը, դիմակների կրումը։ Դիտարկվում են անգամ դիմակների համար նախատեսված աղբամանները՝ պարզելու՝ արդյո՞ք իրականում դիմակները փոխվում են մի քանի ժամը մեկ։

Covid-անվտանգության կանոնների ամենօրյա հսկողության դրական պատկեր է դիտարկվել նաև մանկապարտեզներում և մասնավոր դպրոցներում։ Ընդ որում՝ մանկապարտեզներում հակահամաճարակային ռեժիմը պահպանվում է առավել խստորեն ու զգուշավորությամբ։

Հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում ԱԱՏՄ համաճարակաբանները նաև մասնագիտական խորհրդատվություն են ցուցաբերում։

Ստուգայցեր՝ Սյունիքի մարզի Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում

Ստուգայցեր՝ Սյունիքի մարզի Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում։

❗ Դիտարկվել են՝
☑ դպրոցներ,
☑ բժշկական կենտրոններ,
☑ դեղատներ,
☑ գեղեցկության սրահներ,
☑ մանրամեծածախ առևտրի կետեր։

❗ Ստուգվել է՝
☑ ախտահանիչ նյութերի առկայությունը,
☑ ախտահանիչ նյութերի մակնշումը,
☑ ախտահանիչների պարունակությունը,
☑ ախտահանման գործընթացը,
☑ դիմակների առկայությունը,
☑ օգտագործված դիմակների համար նախատեսված աղբամանների առկայությունը,
☑ գրանցամատյանների լրացման գործընթացը։

❗Ընդհանուր պատկերը՝
✅Բարվոք։