ԱԱՏՄ ղեկավարը տեսակապով զրույցել է ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալի հետ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն այսօր տեսակապով զրույց է ունեցել ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Իվան Շկլովեցի հետ։

Զրույցի ընթացքում, մասնավորապես, քննարկվել են համավարակի պայմաններում աշխատողների համար առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովելու հարցը, այս ուղղությամբ ձեռնարկված հրատապ քայլերը։

ՀՀ ԱԱՏՄ ղեկավարն ու ՌԴ աշխատանքի և զբաղվածության ծառայության ղեկավարի տեղակալը խոսել են ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի շրջանակներում գործակցության հարցերի շուրջ։

Անդրադարձ է կատարվել դեկտեմբերի 23-ին կայանալիք՝ ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի գլխավոր համաժողովին։

Վերջինիս շրջանակում կքննարկվի 2021 թվականին Դաշինքի նախագահության հայտերի քննարկումը, ըստ այդմ նաև դրա գլխավոր համաժողովը եկող տարի տվյալ երկրում անցկացնելու հնարավորությունը։

Նախատեսվում է նաև, որ համաժողովին Տեսչական մարմինը կներկայացնի տեղեկատվություն՝ իր վերահսկողության ոլորտներում կատարվող թվայնացման աշխատանքների մասին։

Զրույցի ընթացքում շոշափվել է նաեւ Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիային ՀՀ ԱԱՏՄ անդամակցության հարցը։ Հակոբ Ավագյանը նշել է, որ տեսչական մարմինը նախատեսում է պաշտոնապես դիմել այս կազմակերպությանն անդամակցելու համար։

Covid-անվտանգության կանոնների վերահսկողական եւ իրազեկման միջոցառումները շարունակվում են մայրաքաղաքը սպասարկող ուղեւորափոխադրող ընկերություններում

Covid-անվտանգության կանոնների վերահսկողական եւ իրազեկման միջոցառումները շարունակվում են մայրաքաղաքը սպասարկող ուղեւորափոխադրող ընկերություններում։

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի տասնյակ ստուգայցերով արձանագրված խախտումների հիմքով հարուցվել են վարչական վարույթներ։

Իրազեկման աշխատանքների շրջանակում հանրային տրանսպորտում փակցվում են իրազեկման թերթիկներ։

Ստուգայցեր՝ երեւանյան արտադրամասերում. ԱԱՏՄ-ն իրազեկում է՝ covid-անվտանգության ի՞նչ հիմնական նորմեր են սահմանված դրանց համար

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգայց են իրականացրել մայրաքաղաքի կաթնամթերքի և սուրճի արտադրամասերում։ ԱԱՏՄ տեսուչները դիտարկել են արտադրամասերում սանիտարահամաճարակային նորմերի, աշխատողների համար սահմանված անվտանգության կանոնների պահպանման գործընթացը։ Ստուգայցի ընթացքում դիտարկվել է ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։

Տեսչականի մասնագետները արտադրամասերում առանձնակի խախտումներ չեն արձանագրել, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ տնտեսավարողներն առավել բարեխիղճ և զգուշավոր են դարձել հակահամաճարակային կանոնների պահմանման հարցում։

  • Կորոնավիրուսի (covid-19) տարածման կանխարգելման նպատակով փակ արտադրական տարածքի համար սահմանված սանիտարական կանոններն են, մասնավորապես,

Կազմակերպությունում անհրաժեշտ է ապահովել՝

  • Անձնակազմի քանակին համապատասխան դիմակների առկայությունը,
  • ձեռքերի և գույքի ախտահանիչ միջոցների առկայությունը,
  • ձեռքերի լվացման հնարավորություններ հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով,
  • «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կառավարման փակվող կափարիչով աղբամաններով,
  • հեռահար ջերմաչափով։

Տարածքների ախտահանմանը ներկայացվող պահանջներ՝

  • Ամեն օր՝ մինչ աշխատանքի սկիզբը, գույքի մակերեսները՝ բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպվող այլ մակերեսներ, ախտահանվում են 70-90% սպիրտի կամ քլորային ախտահանիչով,
  • Ապահովում է աշխատողների միմյանցից առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն: Եթե աշխատանքային տարածքում հնարավոր չէ պահպանել սոցիալական հեռավորությունը, սահմանվում է հերթափոխային աշխատանք,
  • Ամեն աշխատանքային հերթափոխից հետո աշխատանքային տարածքն ախտահանվում է 70-90% սպիրտի հիմքով կամ այլ ախտահանիչ միջոցով,
  • Եթե աշխատանքային գործընթացը նույն օրվա ընթացքում կազմակերպվում է հերթափոխով, ապա ախտահանումն իրականացվում է նաև հերթափոխերի միջև, ինչի համար սահմանված ընդմիջմանը նախատեսվում է բավարար ժամանակ՝ ախտահանումն իրականացնելու համար,
  • Հերթափոխային աշխատանքի դեպքում տարբեր հերթափոխերի աշխատողների միջև ընդունման-հանձնման ժամանակ արգելվում է անմիջական շփումները,
  • Կազմակերպությունն ապահովում է աշխատատեղերի պատշաճ բնական օդափոխություն՝ օրը 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ,
  • Ընդմիջման և սննդի ընդունման կազմակերպումն իրականացվում է օդափոխվող տարածքում լվացարանի առկայությամբ և ձեռքերի ախտահանման հնարավորությամբ,
  • Կազմակերպությունը ապահովվում է աշխատողների արտահագուստի համար նախատեսված հանդերձապահարաններ։

Աշխատողներին տեղափոխող տրանսպորտային միջոցներին ներկայացվում են առանձին պահանջներ։