ԱԱՏՄ-ստուգայցերը` Վայքում, Ջերմուկում և Կապանում. տնտեսավարողների մոտ նկատվում է առաջընթաց նորմերի պահպանման հարցում

 

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է համավարակի տարածման դեմ պայքարը: Հարավային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերի անակնկալ շրջայցերն այս անգամ Վայքում, Ջերմուկում և Կապանում էին, դիտակետում՝ հյուրանոցները, դեղատներն ու գեղեցկության սրահները։

ԱԱՏՄ տեսչական ստուգայցերը վերջին շրջանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հաստատված կանոնների առանձնակի խախտումներ չեն արձանագրում։ Իրազեկման մակարդակը վերոնշյալ տարածքներում զգալիորեն բարձրացել է:

Խախտումներ արձանագրելու դեպքում տեսուչներն իրականացնում են բացատրական աշխատանք, տրամադրում խորհրդատվություն, խախտումների վերացման հանձնարարագրեր:

ԱԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ ՀՀ առողջապահության նախարարի 17-ն որոշմամբ սահմանված անվտանգության կանոնների պահպանումը պարտադիր է, այլապես սահմանվում են տուգանքներ։

Հատկապես ռազմական դրության շրջանում կարևոր է դրանց ճշգրիտ պահպանումը թե տնտեսավարողների, թե անհատ քաղաքացիների կողմից։

ԱԱՏՄ անակնկալ շրջայցը տնտեսավարողների մոտ

«ԱԱՏՄ վերջին օրերի ստուգայցերը փաստում են, որ առավել մտահոգող խնդիրն այսօր քաղաքացիների դիմակ չկրելն է: Տնտեսավարողները որքան էլ հետևողականորեն պայքարում են, սակայն հասնում են մի կետի, որտեղ պայքարն արդեն իրենց ուժերից վեր է»,-նշում է ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի պետ Գագիկ Գրիգորյանը:

«Վերջին շրջանում հաճախ ենք տնտեսավարողներից լսում, թե պատերազմ է, դիմակ դնելու, նորմերին հետեւելու ժամանակը չէ, սիրտ չկա։ Ճիշտ հակառակը՝ հիմա նորմերին հետեւելու ամենակարեւոր ժամանակն է, դրան այլընտրանք չկա, քանի որ ամուր ճակատն առողջ թիկունք է ենթադրում։ Իսկ ամեն տնտեսավարող իր հերթին զինվոր է թիկունքում»,-նշում է ԱԱՏՄ իրազեկման բաժնի պետ Լիանա Եղիազարյանը։

Հ2 հեռուստաընկերության անդրադարձը՝ ԱԱՏՄ համաերեւանյան ստուգայցին:

Ուշադրություն․ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) տեղեկացնում է`

ՀՀ մուտք գործելիս ինքնամեկուսացման եւ կորոնավիրուսի թեստը հանձնելու գործընթացում փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2020 թ․ հոկտեմբերի 31-ի N 1756-Ն որոշմամբ։

Ըստ այդմ, եթե ՀՀ մուտք գործելիս անձը ներկայացնում է առավելագույնը 72 ժամ վաղեմության Covid բացասական թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր, ազատվում է ինքնամեկուսացումից։

 Եթե առկա չէ Covid բացասական թեստ, անձը պետք է պարտադիր թեստ հանձնի օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և պարտադիր ինքնամեկուսացնա՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը։

Կառավարության նոր որոշմամբ՝ ՀՀ տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսի (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության: Սերտիֆիկատը պետք է լինի հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն։ Պետք է կցվի ձեւաթուղթ՝ ստորագրված ու կնիքով, որում առկա կլինեն հետազոտությունն իրականացրած կազմակերպության բոլոր կոնտակտային տվյալները, ղեկավարի անունը, հետազոտված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը, հետազոտության արդյունքը:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից սահմանային անցման կետում անհապաղ կատարվում է զննություն (այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշերի դեպքում լրացուցիչ հարցումներ), ստուգվում է սերտիֆիկատի առկայությունը։

Զննության արդյունքներով անձը հոսպիտալացվում է, եթե առկա են համապատասխան ախտանշաններ:

❗️Եթե վերը նշված սահմանված ձեւի սերտիֆիկատ առկա չէ և հոսպիտալացման կարիք չկա, ապա ՄՅՈՒՍ ԲՈԼՈՐ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԱՆՁԸ ԵՆԹԱԿԱ Է ՊՇՌ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ՝ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ԿԱՄ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ և ՊԱՐՏԱԴԻՐ ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ՝ ՄԻՆՉև ՊՇՌ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՍՏԱՑՈՒՄԸ:

Նմուշառման կետերն իրականացնում են նմուշառումը և անձի տվյալները մուտքագրում և ինքնամեկուսացումը գրանցում ԱՐՄԵԴ համակարգում՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, ստուգելով կոնտակտային հեռախոսահամարի իսկությունը՝ նշված հեռախոսահամարին զանգ կատարելու միջոցով: Նմուշառումից հետո նմուշառման կետի կողմից ժամանողին տրամադրվում է նմուշառումը և ինքնամեկուսացման գրանցումը հավաստող փաստաթուղթ:

❗️ՊՇՌ հետազոտությունն իրականացվում է ժամանող անձի հաշվին:

ՊՇՌ հետազոտության արդյունքները գրանցվում են ԱՐՄԵԴ համակարգում և տրամադրվում են հետազոտված անձին ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում: ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:

Այլ մանրամասներ՝ ⬇️

Հղում՝