Ո՞ր դեպքում եւ ինչպես պետք է իրականացվի աշխատավարձի վերջնահաշվարկը. ԱԱՏՄ-ն իրազեկում է


Հիմք ընդունելով ՀՀ ԱԱՏՄ թեժ գծով ստացվող ահազանգերը, ինչպես նաև քաղաքացիներից հաճախակի ստացվող հարցերը, մասնավորապես, գործատուի կողմից աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելու առնչությամբ՝ ԱԱՏՄ-ն իրազեկում է՝

❓ Ո՞ր դեպքում եւ ինչպես պետք է իրականացվի աշխատավարձի վերջնահաշվարկը․

1. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ,
2. Եթե աշխատողը նույն գործատուի կամ օրենքով սահմանված կարգով իրավահաջորդ ճանաչված գործատուի մոտ փոխադրվում (տեղափոխվում) է այլ աշխատանքի, գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարում,
3. Գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ եթե այդ պարտավորությունը գործատուից անկախ պատճառներով հնարավոր չէ կատարել, ապա աշխատողի աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները կատարվում են աշխատողի կողմից նման պահանջ ներկայացնելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:

4. Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս:

✅ Վերջին շուրջ 2 ամսվա ընթացքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստացել է մոտ 5 տասնյակ դիմում-բողոք, որոնք վերաբերում են գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների խախտմանը։

✅Դիմում-բողոքները եղել են բազմաբնույթ, բայց զգալի մասը վերաբերել է
— հարկադիր պարապուրդին,
— աշխատավարձերը չհաշվարկելուն, չվճարելուն,
— վերջնահաշվարկ չկատարելուն,
— առանց աշխատողների համաձայնության չվճարվող արձակուրդ տրամադրելուն,

— աշխատանքից անհիմն ազատելուն:

Տեսչական մարմնում աշխատանքային իրավունքին առնչվող դիմում-բողոքների հիման վրա հարուցվում են վարչական վարույթներ, որոնց ընթացքում աշխատանքային օրենսդրության խախտումներ արձանագրելու դեպքում դրանք վերացնելու և արդյունքում աշխատողների աշխատանքային խախտված իրավունքները վերականգնելու նպատակով տրվում են կարգադրագրեր։

Պահանջվում են դեղագետներ

‼️ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) հյուսիսային տարածքային ստորաբաժանումում՝

— Շիրակի մարզի Գյումրի,

— Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում ԱԱՏՄ դեղերի շրջանառության վերահսկողության բաժնում աշխատելու համար։
Մասնագիտական կրթությունը պարտադիր է։

✅Դեղերի շրջանառության վերահսկողության վարչության գլխավոր տեսուչի համար (ծածկագիր՝ 66-28.2-Մ3-1) հայտերը ներկայացնել մինչև սեպտեմբերի 17-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին։
✅Դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի պետ-տեսուչի (ծածկագիր՝ 66-28.2-Ղ5-1) պաշտոնի համար հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև սեպտեմբերի 24-ը՝ ներառյալ։

Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 09:00-ից 12:30-ը և 14:00-ից 15:30-ը:

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Վարչապետի աշխատակազմ (ՀՀ, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն) ներկայացնեն փաստաթղթերը։ Աշխատանքի պայմանները եւ մանրամասները՝ կից հղմամբ` https://www.hlib.am/wp-content/uploads/2020/08/Haytararutyun-25.docx:

Այլ հարցերի դեպքում զանգահարել 060 65 08 54՝ ԱԱՏՄ իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժին։

ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Սուրեն Ամիրյանը մասնակցել է ՀՀ-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երրորդ նիստին

Կայացել է Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների համատեղ խորհրդի երրորդ առցանց նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ և ԱՄՆ միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացվող հարցեր աշխատանքի, առևտրի տեխնիկական խոչընդոտների, ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգ (GSP) ծրագրի, ԱՄՆ ներմուծման սանիտարական և բուսասանիտարական պահանջների, ԱՀԿ շրջանակներում ընթացող բանակցությունների, առևտրային դիվանագիտության ոլորտում համագործակցության, ինչպես նաև COVID-19-ի առնչությամբ ոլորտային համագործակցության հնարավոր ուղղությունների և այլնի վերաբերյալ։

Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երրորդ նիստը հայկական կողմից նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, իսկ ամերիկյան կողմից՝ ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Դենիել Մուլանին։ Հայկական կողմից նիստին մասնակցել են ՀՀ կառավարության, Կենտրոնական բանկի, Էկոնոմիկայի, Արտաքին գործերի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների աշխատակիցներ։ Խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցել են նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։

Հանդիպմանը ԱԱՏՄ կողմից մասնակցել է ղեկավարի տեղակալ Սուրեն Ամիրյանը։

Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների համատեղ խորհուրդը հիմնվել է 2015թ. մայիսի 7-ին ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև ստորագրված առևտրի և ներդրումների շրջանակային Համաձայնագրով` հայ-ամերիկյան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ամրապնդման և հետագա խորացման, խոչընդոտների բացահայտման, կողմերի միջև ապրանքների և ծառայությունների առևտրի ընդլայնման ու դիվերսիֆիկացման նպատակով:

ՀՀ առևտրաշրջանառությունը ՄՆ հետ 2019 թվականին կազմել է 334.23 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 47.8%-ով (2018 թվականին կազմել է 226.06 մլն ԱՄՆ դոլար): 2019 թվականին արտահանումը ՀՀ-ից Միացյալ Նահանգներ կազմել է 53.91 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 13.1 %-ով (2018 թվականին կազմել է 47.68 մլն ԱՄՆ դոլար): 2019 թվականին Միացյալ Նահանգներից ՀՀ ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 280.3 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 57.1%-ով (2018 թվականին կազմել է 178.39 մլն ԱՄՆ դոլար):

2019 թվականին ՀՀ-ից Միացյալ Նահանգներ արտահանված առավելագույն մաքսային արժեք ունեցող հիմնական ապրանքները եղել են՝ ալյումինե նրբաթիթեղը, ադամանդը, պղնձի թափոնը և ջարդոնը, ալկոհոլային խմիչքները, ոսկերչական իրերը, պահածոյացված միրգն, ընկուզեղենը, հատապտուղները։

2019 թվականին Միացյալ Նահանգներից ՀՀ հիմնականում ներմուծվել են հետևյալ ապրանքատեսակները՝ մարդատար ավտոմեքենաներ, բժշկական սարքավորումներ, արհեստական թելերից լարան, ընտանի թռչնի միս և մսամթերք, դեղամիջոցներ։