Գորիսի մի շարք հյուրանոցների գործունեության ժամանակավոր կասեցման միջնորդություն է ներկայացվել․ԱԱՏՄ

ԱԱՏՄ մարզային ստուգայցերը Գորիսի մի շարք հյուրանոցներում արձանագրել են խախտումներ, որոնց հիմքով կասեցման միջնորդություններ են ներկայացվել պարետին։

Խախտումները կապված են ջերմաչափման, ախտահանման գործընթացների եւ դրանց գրանցման մատյանների վարման հետ, առկա չեն եղել դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ, բացակայել են իրազեկման պաստառները և այլն:

  

Տեսչական մարմինների ամփոփ ստուգումները


Տեսչական Մարմինների Ստուգումներ
Ամփոփ

Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով՝

05.08.2020-ի դրությամբ իրականացվել է 62691 ստուգում, որից միայն 558-ը՝ նշված օրը:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
ՀՀ կրթության տեսչական մարմին
Շուկայի Վերահսկողության Տեսչական Մարմին

Կրկին մի շարք խոշոր հյուրանոցների կասեցման միջնորդություն կներկայացվի․ ԱԱՏՄ-ն մարզերում խնդիրներ է արձանագրել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի եւ մարզերի տարածքային ստորաբաժանումներն այսօր շարունակել են մշտադիտարկման աշխատանքները հանրապետության մարզերում և մայրաքաղաքում: ԱԱՏՄ տեսուչների դիտարկման տիրույթում են խոշոր հյուրանոցները, հանգստյան տները, արտադրական և բժշկական կազմակերպությունները:

Մարզային ստուգայցերն այսօր իրականացվել են, մասնավորապես, Աղվերանում, Սևանում, Նոյեմբերյանում, Իջևանում, Վանաձորում և Գորիսում: Մի շարք տնտեսավարողների մոտ խախտումներ են արձանագրվել՝ կապված ջերմաչափման, ախտահանման մատյանների վարման հետ, առկա չեն եղել դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ, բացակայել են իրազեկման պաստառները: Նշված խնդիրները գրանցվել են նաև Գորիսում գործող մի շարք հյուրանոցներում: Տեսչականի մասնագետների կազմած կասեցման արձանագրությունները կուղարկվեն պարետին:

Մյուս մարզերում տեսչական դիտարկումներն առանձնակի խախտումներ չեն արձանագրել: Հիմնական թերությունները եղել են տեղում շտկման ենթակա, ինչի վերաբերյալ տնտեսավարողներին տրվել է խորհրդատվություն և դրանք վերացնելու ցուցում։

ԱԱՏՄ մասնագետներն այսօր դիտարկումներ են անցկացրել նաև երևանում, մասնավորապես, սպորտային խոշոր համալիրում։ Բողոքի հիման վրա դիտարկվել է նաև բանկերից մեկի մասնաճյուղը: Կոպիտ և համակցված խախտումների դեպքում կազմվում են արձանագրություններ և ուղարկվում պարետատուն:

ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ուժեղացված ստուգայցերն ամենուր եւ ամեն օր՝ զուգահեռ իրականացնելով նաև իրազեկման աշխատանքներ՝ հակահամաճարակային կանոնների պահպանման կարևորության մասին։