Անվտանգության ի՞նչ կանոններ են սահմանվել ոչ ֆորմալ և շարունակական կրթության հաստատություններում պարետի նոր որոշմամբ

Անվտանգության ի՞նչ կանոններ են սահմանվել ոչ ֆորմալ և շարունակական կրթության հաստատություններում՝ ՀՀ պարետի 2020 թ. օգոստոսի 18-ի N 253-Ն որոշմամբ։

‼️ Աշխատանքի ընդհանուր կազմակերպման համար, մասնավորապես, սահմանվել է․
• Անհրաժեշտ է բացառել մարդկային կուտակում ենթադրող միջոցառումները և անցանց ժողովները` բացառությամբ բացօթյա տարածքներում իրականացվողների, իսկ դրա անխուսափելիության դեպքում՝ դրանք անցկացվում են առավելագույնը 20 հոգու մասնակցությամբ,
• Ուսումնական կենտրոնն ապահովվում է աշխատակիցների հաշվարկով դիմակների, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների առնվազն 1 շաբաթվա պաշարով, հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով։

‼️ Ուսումնական գործընթացի կազմակերպման համար, մասնավորապես, սահմանվել է.
• Դասընթացների տեսական մասն իրականացվում է բացառապես հեռավար եղանակով,
• Գործնական պարապմունքները, խմբային աշխատանքներն ու թեստավորումը կարող են իրականացվել առկա, եթե հեռավար կերպով դրանք անցկացնել հնարավոր չէ,
• Առկա եղանակով նշված աշխատանքներն իրականացնելիս անհրաժեշտ է ապահովել՝
ա. 20 քմ տարածքի հաշվով դասընթացի առավելագույնը 10 մասնակցի միաժամանակյա ներկայություն.
բ. դասասեղանների միջև 1.5 մետր հեռավորություն.
գ. յուրաքանչյուր դասասեղանին 1 մասնակցի խաչաձև նստեցում։

‼️ Անձնակազմի համար մասնավորապես սահմանվել է.
• Անհրաժեշտ է ապահովել աշխատողների ջերմաչափում՝ հեռավար կամ անհատական ջերմաչափով,
• Աշխատողները պարտադիր կրում են դիմակ,
• Ընդմիջումը և սննդի կազմակերպումն անհրաժեշտ է ապահովել 1.5 մետր սոցիալական հեռավորության պահպանմամբ: Սննդի կենտրոնացված կազմակերպման դեպքում այն ապահովվում է օդափոխվող տարածքում: Խոհանոցային հատվածի առկայության դեպքում ապահովվում է մեկանգամյա օգտագործման սպասք:

‼️ Մասնակիցների համար, մասնավորապես, սահմանվել է.
• Յուրաքանչյուր խմբի դասընթացն սկսելուց առաջ կատարվում է մասնակիցների ջերմաչափում հեռավար ջերմաչափով,
• Դասընթացի մասնակիցները պարտադիր կրում են դիմակ։

Աշխատանքային իրավունքի խախտումները համավարակի ընթացքում


Համավարակի ընթացքում աշխատանքային իրավահարաբերությունների խախտման դեպքեր են նկատվել: Կորոնավիրուսով պայմանավորված՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործառույթներն այս ոլորտում ընդլայնվել են, և ԱԱՏՄ-ն ճանաչվել է ոլորտի լիազոր մարմին:

Ստացված դիմում-բողոքներին տեսչական մարմինը սկսել է ընթացք տալ միայն լիազոր մարմին ճանաչվելուց հետո: 1lurer.am-ի հետ զրույցում ասել է ԱԱՏՄ աշխատանքի վերահսկողության վարչության գլխավոր տեսուչ Ալվարդ Արշակյանը։

Մանրամասները՝ հարցազրույցում։

Պարետի նոր որոշմամբ սահմանվել են անվտանգության նոր, և որոշ դեպքերում վերանայված  կանոններ

ՀՀ պարետի նոր որոշմամբ սահմանվել են անվտանգության նոր, և որոշ դեպքերում վերանայված  կանոններ` արտակարգ դրության շրջանում գործելու  թույլատվություն ունեցող ոլորտների համար։

Պայմանավորված սահմանափակումների որոշ մեղմացումով սկսել են գործել նաև գրադարանները, թանգարանները, ոչ ֆորմալ և շարունակական կրթությունը մի շարք ուղղություններով, մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները, որոնցում սահմանված անվտանգության կանոնների վերահսկողությունը ևս վերապահվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։

📌 Գրադարանների համար մասնավորապես սահմանվել է

  • Յուրաքանչյուր ընթերցողի վերադարձրած գիրքը առանձնացվում է և չի տրամադրվում առնվազն 1 օր,
  • Ընթերցասեղանների մոտ այցելուների նստեցումն իրականացվում է՝ ապահովելով նրանց միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն։

📌Թանգարանների համար մասնավորապես սահմանվել է

  • Անհրաժեշտ է բացառել թղթե տեղեկատվական նյութերի շրջանառումը այցելուների շրջանում,
  • Անհրաժեշտ է բացառել հպվող էկրանների, այլ ինտերակտիվ միջոցների օգտագործումը,
  • Հնարավորության դեպքում՝ սրահներն անհրաժեշտ է վերազինել ինֆորմացիոն վահանակներով, մոնիտորներով, պրոյեկցիաներով՝ հավաքածուների հետ շփումը հեռավար և անհպում կազմակերպելու նպատակով։

📌 Ոչ ֆորմալ և շարունակական կրթության հաստատությունների համար մասնավորապես սահմանվել է

  • Յուրաքանչյուր խմբի դասընթացն սկսելուց առաջ կատարվում է մասնակիցների ջերմաչափում հեռավար ջերմաչափով,
  • Դասընթացի մասնակիցները պարտադիր կրում են դիմակ։

📌 Մշակույթի ոլորտի համար մասնավորապես սահմանվել է

  • Արգելվում է միջոցառմանը հանդիսատեսի մուտքը առանց դիմակի,
  • Նախքան միջոցառման սկիզբը մուտքի մոտ հսկիչի կողմից կատարվում է հանդիսատեսի ջերմաչափումը հեռավար ջերմաչափով,
  • Միջոցառման ժամանակ ապահովվում է բեմահարթակից մինչև հանդիսատես առնվազն 6 մետր սոցիալական հեռավորություն։

Մանրամասները՝ կից հղմամբ։
https://www.gov.am/files/docs/4301.pdf

Ի գիտություն տնտեսավարողների` ԱԱՏՄ-ն շեշտում է, որ վերահսկողությունը շարունակվում է նույն խստությամբ եւ ծավալով։ Ուստի, հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված կանոնները։