Ստուգայցեր Ավանում՝ տնտեսավարողների կողմից անվտանգության կանոնների չպահպանման հետքերով․ ԱԱՏՄ-ն նաև կրկնախախտումներ է արձանագրում

 

Ավան վարչական շրջանում՝ տնտեսավարողների կողմից անվտանգության կանոնների չպահպանման հետքերով․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված ստուգայցերը։

Նախորդիվ ևս Ավան վարչական շրջանում առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ուժեղացված ստուգայցեր անցկացրել էր։ Դիտարկումները փաստում են, որ տնտեսավարողների կողմից նորմերի պահպանումն այժմ առավել բարեխղճորեն է իրականացվում։

Դա է փաստում նաև արձանագրված խախտումների հիմքով պարետին ներկայացվող՝ տնտեսավարողների կասեցման միջնորդությունների թվի նվազումը։

Ավան վարչական շրջանում արձանագրված ամենալուրջ խախտումներն առնչվում են առեւտրի կենտրոններում մարդկային կուտակումներին, դրանց չկառավարմանը․ այդպիսիք գրանցվել են սուպերմարկետների խոշոր ցանցերից մեկի մասնաճյուղում, որի կասեցման միջնորդություն կներկայացվի պարետին։

ԱԱՏՄ մասնագետներն արձանագրում են, որ տնտեսավարողների մոտ եթե անգամ առկա է գծանշում՝ հերթերը բացառելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նպատակով, սակայն քաղաքացիների վարվելականոններն են խնդրահարույց․ չեն հետեւում կանոններին եւ բարյացկամ չեն՝ հետևելու տնտեսավարողների կոչերին։

Կան նաև կրկնախախտման դեպքեր, երբ ստուգայցից եւ կասեցումից հետո շարունակում են որոշ նորմեր չպահպանվել։ Այսօրինակ դեպքերում առավել խիստ մոտեցում է կիրառվում՝ գործունեության 48 և 72-ժամյա կասեցումներ։ Այսօր ԱԱՏՄ-ն շարունակել է խախտումների հիմքով կասեցումներն առավելապես մարզերում։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հերթական անգամ շեշտում է՝ պարետի որոշմամբ տարբեր ոլորտների համար սահմանված են անվտանգության առանձին կանոններ՝ դիմակի կրման, ախտահանման, ջերմաչափման և այլնի մասով։ Առևտրի, սպասարկման, գրասենյակային տարածքներում, ստոմատոլոգիական, գեղեցկության կենտրոններում և այլ ոլորտներում դրանց պահպանումն այլընտրանք չունի, այլապես կհետևեն վարչական պատասխանատվության միջոցներ։

 

 

 

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը մեկ անգամ եւս շեշտում է

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը մեկ անգամ եւս շեշտում է՝ անվտանգության նորմերի կրկնակի և համակցված խախտումների դեպքում 24-ժամյա կասեցումներից բացի՝ կիրառվում են վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ՝ կայացվում են 48 և 72 ժամով կասեցման որոշումներ:

Պարետի որոշման չկատարումը ենթակա է վարչական պատասխանատվության։

ԱԱՏՄ լայնածավալ ստուգայցերը շարունակվում են ողջ հանրապետությունում

Այսօր ստուգայցերն ուժեղացված ռեժիմով ընթացել են կրկին Շենգավիթ վարչական շրջանում։ Այս համայնքում բազմակի ստուգումներն արձանագրում են խախտումների նվազման դինամիկա։

Կասեցումների միջնորդություններն ուղարկվում են պարետին ամենօրյա դիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով։ Տեսչական այցերն ակտիվորեն շարունակվում են նաեւ հանգստյան օրերին։

ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ պարետի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Տնտեսավարողի գործունեությունը, սակայն, կասեցված է համարվում այն պահից, երբ ԱԱՏՄ աշխատակիցները մոտենում, տեղեկացնում են որոշման մասին և փակցնում են կասեցման թերթիկը։

Տեսչական մարմինը մեկ անգամ եւս շեշտում է՝ կրկնակի և համակցված խախտումների դեպքում 24-ժամյա կասեցումներից բացի՝ կիրառվում են վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ՝ կայացվում են 48 և 72 ժամով կասեցման որոշումներ: Պարետի որոշման չկատարումը ենթակա է վարչական պատասխանատվության։