Աշխատանքային օրենսդրությամբ խտրականությունն արգելվում է

Աշխատանքային քննարկում՝ Աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի վերաբերյալ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ շարունակվում են մասնագիտական ստորաբաժանումների աշխատանքային քննարկումները։

Հերթական քննարկումը՝ Աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի վերաբերյալ, տեղի է ունեցել ապրիլի 26-ին։

Քննարկմանը մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը, Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների և համապատասխան վարչությունների պետերը, աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի մասնագետները և Տեսչական մարմնի իրավաբանները։

Վահագն Գրիգորյանը քննարկման է ներկայացրել աշխատանքի ընթացքում գույքագրված խնդիրները, աշխատանքի կազմակերպմանն առնչվող ու լուծում պահանջող ընթացիկ հարցերը։ Լսել են ոլորտի մասնագետների կարծիքներն ու առաջարկները։

Հանդիպման ավարտին Սլավիկ Սարգսյանը հետաքրքրվել է նաև հանձնարարականների կատարման ընթացքից։ Առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել ոլորտի կարևորության վրա։ Ղեկավարի կողմից տրվել են նաև հանձնարարականներ։

 

Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) 2003 թվականից սկսած ապրիլի 28-ը հայտարարել է Աշխատանքի անվտանգության համաշխարհային օր։ Այս օրը նշվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի 100-ից ավելի երկրներում:

2024 թվականին օրվա կարգախոսն է՝ «Կլիմայի փոփոխության ազդեցությունը աշխատանքի անվտանգության և առողջության վրա»:

Պաշտոնապես սահմանելով օրը՝ ԱՄԿ-ն նպատակ է հետապնդում հանրության ուշադրությունը հրավիրել աշխատավայրում անվտանգության ապահովմանն ու դրա բացակայության հետևանքով մահացությունների թվին։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին՝ կոչ է անում
  • հետևե՛լ աշխատանքի անվտանգության կանոններին, խուսափե՛լ չարդարացված ռիսկերից։

Հիշե՛ք, առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալը յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքն է։