Թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով 2026 թվականի առաջին եռամսյակում ստացվել է 2207 զանգ

 

 

2026 թվականի առաջին եռամսյակում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով ստացված զանգերի վերաբերյալ

                                                                                                                          ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով հաշվետու ժամանակահատվածում ստացվել է 2207 զանգ։

Զանգերի պատկերն, ըստ ոլորտների՝

  • Աշխատանքային օրենսդրության վերահսկողություն` 767,
  • Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն` 58,
  • Դեղերի շրջանառության վերահսկողություն` 19,
  • Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն` 31,
  • Տեղեկատվություն՝ 752,
  • ԱԱՏՄ գործառույթից դուրս՝ 580։

Իրազեկման սեմինար՝ Մարտունու բժշկական կենտրոնի բուժաշխատողների համար

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի պետ Վահագն Մարտիրոսյանի գլխավորությամբ, տարածքային կենտրոնի աշխատողների կողմից 2026 թվականի մարտի 24-ին իրազեկման սեմինար է անցկացվել «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության բուժաշխատողների համար։

Իրազեկման միջոցառման 3 տասնյակից ավելի մասնակիցներին ներկայացվել է բժշկական կազմակերպությունում էլեկտրոնային եղանակով դեղատոմսեր դուրս գրելու, բժշկական փաստաթղթերի վարման, բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող պահանջների, բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման պահանջների պահպանման, աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերի, աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունների, կիրառման կարգի, ինչպես նաև աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություն։

Սեմինարի ավարտին Տեսչական մարմնի աշխատակիցները պատասխանել են նաև բուժաշխատողների բարձրացրած հարցերին։

 

 

 

 

Իրազեկման սեմինար՝ բժշկական կենտրոնների բուժաշխատողների և կազմակերպությունների իրավաբանների համար

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում, 2026 թվականի մարտի 25-ին իրականացվել է իրազեկման սեմինար, որն անցկացրել է Տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Նաիրա Մերվազյանը։

Իրազեկման սեմինարին մասնակցել է նաև Տեսչական մարմնի Իրավական աջակցության բաժնի պետ Աստղիկ Հարությունյանը։

Սեմինարի մասնակիցներին ներկայացվել են Տեսչական մարմնի վերահսկողական գործառույթները, մասնավորապես, բժշկական օգնության և սպասարկան ոլորտը կանոնակարգող օրենքի դրույթները և համապատասխան ենթաօրենսդրական, նոր ընդունված և ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները։ Իրազեկվել է նաև էլեկտրոնային ժամանակավոր անաշխատունակության թերթիկի տրամադրման կարգը, բժշկական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ գրավոր իրազեկված համաձայնության ձևի վարման դեպքերը, բուժական մեթոդի գովազդին ներկայացվող պահանջները, պարտադիր վարման ենթակա բժշկական փաստաթղթերի ձևերը և այլն։

Իրազեկման սեմինարին մասնակցել են բժշկական կենտրոնների 30-ից ավելի բուժաշխատողներ և կազմակերպությունների իրավաբաններ։

Տեղի է ունեցել հարց ու պատասխան․ Տեսչական մարմնի աշխատակիցները սպառիչ պատասխաններ են տվել մասնակիցների հարցերին։