Էրեբունի վարչական շրջանում` տնտեսավարողների կողմից հնարավոր խախտումների հետքերով. ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված ստուգայցերով դիտարկել պարետի սահմանած անվտանգության նորմերի կատարումը։ «Խոշորացույցի» տակ սպասարկման օբյեկտներն են, գրասենյակները, արտադրությունները, բժշկական հիմնարկները, գեղեցկության սրահները և այլն։
 
Ստուգայցերն անակնկալ են ամեն օր եւ ողջ երկրում։ Դիտարկումներն արվում են ստուգաթերթերով, ու կետ առ կետ ճշտվում է՝ սահմանված կանոնները որքանով են պահպանվում։
 
ԱԱՏՄ-ն հիշեցնում է, որ ՀՀ պարետի 2020թ․ մայիսի 3-ի թիվ 63 որոշմամբ հաստատված կանոնները ենթակա են պարտադիր կատարման։
 
Դրանց թվում են, մասնավորապես, հետեւյալ նորմերը՝
 
✔Բոլոր տարածքները (հատակը, պատերը, կրպակները, կահույքը, երեխաների խաղասենյակները, զուգարանները) ախտահանվում են օրական առնվազն 2 անգամ:
 
✔Ախտահանիչ միջոցներ օգտագործելիս անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ առողջապահության նախարարի 2020 թ․ մարտի 16-ի N 977-Ա հրամանով: Տարածքն ապահովվում է փակվող աղբարկղերով: Անհրաժեշտ է բացառել աղբի կուտակումները՝ աղբը հաճախակի հեռացնելով: Ապահովվում է ապրանքափոխադրող տրանսպորտային միջոցների սրահի ամենօրյա մաքրում, շփման մակերեսների (բռնակների, հենարանների և այլն) պարտադիր մշակում (60-80% սպիրտային հիմքով) ախտահանիչ նյութերի կիրառմամբ:
 
✔Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական նվազագույնը երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով՝ պահպանելով անվտանգ վարվելականոնները), որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում:
 
✔Ապահովվում են պայմաններ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման (լվացարաններ), չորացման համար: Աշխատավայրում անհրաժեշտ է ապահովել ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների առկայություն: Անձնակազմի բոլոր անդամները պարտադիր կրում են դիմակ։
 
✔Արգելվում են առանց դիմակի հաճախորդների մուտքը առևտրի տարածք և նրանց սպասարկումը: Անհրաժեշտ է բացառել մարդկանց կուտակումները, իրականացնել մարդկանց հոսքի կառավարմանն ուղղված միջոցառումներ, այդ թվում՝ ապահովել սոցիալական հեռավորության (առվազն 1.5 մետր) պահպանմամբ հերթերի կառավարում տարածքի արտաքին հատվածում՝ մուտքերի մոտ, թույլ չտալ մուտքը տարածք՝ մինչև ներսում գտնվող մարդկանց որոշակի քանակի դուրս գալը:
 
✔Անհրաժեշտ է ապահովել աշխատողներին և այցելուներին անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ պատշաճ իրազեկումը տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ առնվազն սույն որոշման հավելված N 18-ով սահմանված տեղեկատվության պարունակությամբ:
 
Թեև վերջին օրերի մեծածավալ աշխատանքները վկայում են, որ տնտեսավարողներն առավել բարեխիղճ են դարձել, սակայն զուգահեռ, ցավոք արձանագրվում են նաև կրկնախախտման դեպքեր։ ԱԱՏՄ մասնագետները մշտադիտարկումները շարունակում են հանրապետությունում գործող տնտեսավարողների մոտ, իսկ խախտումների վերաբերյալ արձանագրությունները՝ ներկայացնում Պարետատուն:
 
ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ խստագույնս պետք է հետևել պարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոններին։ Դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը, մշտադիտարկումները շարունակական են:

Կասեցումներ՝ հերթական անակնկալ ստուգայցից հետո

Ո՞ր տնտեսավարողների աշխատանքն է այսօր ժամանակավոր դադարեցրել ԱԱՏՄ-ն, և ի՞նչ խախտումներ ու թերություններ են արձանագրվել։

Մանրամասները՝ Հ1-ի տեսանյութում։

Կասեցումներ՝ «Արարատ Ցեմենտ»-ում, ՀԷՑ-ում, «Նոր Զովքի» ցանցում, ուժեղացված ստուգայց՝ Նոր Նորքում․ ԱԱՏՄ

«Արարատ Ցեմենտ» ՓԲԸ-ի գրասենյակային հատվածը, «ՀԷՑ»-ի Էջմիածնի շրջանային էլցանցը, «Նոր Զովք» սուպերմարկետի ցանց մասնաճյուղը, մարզերի եւ մայրաքաղաքի շուրջ 3 տասնյակ տնտեսավարող ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի այսօրվա կասեցումների ցանկում են։ Պարետի կողմից կասեցման որոշում կայացվում է բոլոր այն տնտեսավարողների մասով, որոնց մոտ ամենօրյա ռեժիմով ԱԱՏՄ տեսչական ստուգումներն պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ են արձանագրում։

ԱԱՏՄ տեսուչների ուժեղացված ստուգայցերն արդեն երկրորդ օրն է՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում են․ մասնագիտական խմբերը երեկվանից այստեղ հատված առ հատված դիտարկում են սահմանված նորմերի կատարումը։ Առանձնակի ուշադրություն է դարձվում այն տնտեսավարողներին, որոնց մասին ահազանգեր են ստացվում «թեժ գծով»։ Իսկ, առհասարակ, ստուգայցերը շարունակվում են ողջ երկրով մեկ։

Արձանագրվող հիմնական խախտումները նույնն են՝ ախտահանիչ նյութերի բացակայություն կամ անհամապատասխանություն սահմանված նորմերին, շփման մակերեսների ոչ պատշաճ ախտահանումը, աշխատակիցների կողմից դիմակի ոչ ճիշտ կրելը, ջերմաչափման տնտեսավարող ախտահանման գրանցամատյանների լրացման թերացումները:

Տեսչական մարմնինը տնտեսավարողներին աջակցում է նաեւ խորհրդատվությամբ, ցուցումներով, նաև զգոնության կոչ անում՝ հիշեցնելով կրկնակի խախտումների պարագայում սպասվող առավել խիստ պատժամիջոցների մասին: