Սիրելի՛ բուժաշխատող, շնորհավոր արժանի տոնդ,

Որևէ գնահատական չի կարող համարժեք լինել այն ամենին, ինչ անում եք Դուք։
Բուժաշխատողների շարքում են նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի համաճարակաբաններն ու նրանց օգնականները, կառուցվածքային ստորաբաժանումների մասնագիտական թիմերն՝ իրենց ամենօրյա պարտականությունները կատարողները։
Ձեր մասնագիտական առաքելությունն ամենամարդկայինն ու կարևորների շարքում է։

Եղե՛ք առողջ և անվտանգ։
Շնորհավոր Բուժաշխատողի օրը։

ԱԱՏՄ աշխատողները մասնակցել են աշխատանքային օրենսդրության վերաբերյալ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնած միջոցառմանը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գոհար Դարբինյանը, տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը, աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը և տեսչականի աշխատակիցները մասնակցել են ՀՀ աշխատանքային օրենսգրքում 2021 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխություններին նվիրված՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնած միջոցառմանը։

Ողջույնի խոսքով  հանդես է եկել Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը։ Գոհար Դարբինյանը կարևորել է նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցությունը։

Մասնակիցների ելույթներին հաջորդել է քննարկում, հարց ու պատասխան։

 

 

Տեսչական մարմինն իրազեկում է

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է՝

ՀՀ կառավարության հունիսի 17-ի նիստում հավանության է արժանացել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Օրենսդրական նախաձեռնությունը որոշվել է համարել անհետաձգելի և սահմանված կարգով ներկայացնել Ազգային ժողով:

Նախագծի ընդունման նպատակն է 2020 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-266-Ն օրենքում հստակեցնել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից քննվող վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի շրջանակը։

Արդյունքում տեսչական մարմինները հնարավորություն կստանան լիարժեքորեն իրականացնել իրենց վերապահված գործառույթները՝ ապահովելով վերահսկողության համապատասխան ոլորտներում անվտանգությունն ու օրենսդրության պահանջների պահպանումը:

Որոշումը ⤵️