Իրազեկման սեմինար՝ Տեսչական մարմնում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հրավիրում է իրազեկման սեմինարի՝ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի իրավական ակտերի և լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների վերաբերյալ։

Սեմինարը կկայանա օգոստոսի 31-ին, ժամը 15:00-ին։

Հրավիրվում են բժշկական կազմակերպությունների տնօրենները կամ բուժական գծով տեղակալները։

Գրանցվելու համար խնդրում ենք դիմում ուղարկել press@hlib.am էլեկտրոնային հասցեին։ Անցկացման վայրը՝ ք. Երևան, Նորք-Մարաշ, Արմենակ Արմենակյան 129, 5-րդ հարկ։

Ստուգայցեր՝ Երևանում և մարզերում

Covid-անվտանգության նորմերի պահպանման վերահսկողությունը շարունակվում է։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մարզային տարածքային կենտրոնների մասնագետները ոստիկանության ծառայողների հետ համատեղ ստուգայցեր են իրականացրել Երևան, Գավառ, Աբովյան, Վանաձոր, Գյումրի, Իջևան քաղաքներում։

 

 

 

 

 

Հրատարակվել է «Աշխատանքային իրավունք. Կարմիր գծեր, որոնք չպետք է հատի գործատուն» ձեռնարկը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության միջև կնքված հուշագրի շրջանակներում մշակվել և հրատարակվել է «Աշխատանքային իրավունք. Կարմիր գծեր, որոնք չպետք է հատի գործատուն» ձեռնարկը։

Ձեռնարկում ներկայացված են ստուգաթերթերի հետ կապված իրավակարգավորումները, երեխաների աշխատանքային իրավունքները, հղի կամ մինչև 3 տարեկան երեխա ունեցողների աշխատանքային իրավունքները, օտարերկրացի աշխատողների իրավունքներն ու մի շարք այլ հարցեր։

Ձեռնարկը՝ այստեղ (word), (PDF)