Իրազեկման սեմինար՝ քոլեջի ուսանողական և մանկավարժական կազմի համար

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչներ Ստեփան Շահումյանը և Արտակ Հարությունյանը 2025 թվականի նոյեմբերի 17-ին իրազեկման սեմինար են անցկացրել «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ»-ի մանկավարժական կազմի և ուսանողների համար։

Սեմինարի ընթացքում տեսուչները ներկայացրել են Տեսչական մարմնի գործառույթների ու լիազորությունների շրջանակը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված երաշխիքների, աշխատատեղում անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման, երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերում ներգրավման արգելման, ինչպես նաև հարկադիր աշխատանքի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված դրույթները։

Ներկայացվել են նաև «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի մայիսի 22-ի ՀՕ-252-Ն օրենքով նախատեսված մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող և որոշակի աշխատանք կատարող մինչև տասնութ տարեկան անձանց աշխատանքը կազմակերպելու վերաբերյալ օրենսգրքով և  «Մասնագիտական ուսուցման և կրթության մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավակարգավորումները:

Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են քոլեջի շուրջ 4 տասնյակ ներկայացուցիչների հարցերին։



Իրազեկման սեմինար՝ Էջմիածին քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների և բուժքույրերի համար

 

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանի գլխավորությամբ 2025 թվականի նոյեմբերի 12-ին տարածքային կենտրոնի աշխատողների կողմից իրազեկման սեմինար է անցկացվել Էջմիածին քաղաքում։

Սեմինարին մասնակցել են նախադպրոցական ուսումնական 10 հաստատությունների տնօրեններ և բուժքույրեր, ընդհանուր՝ 20 աշխատող։

Գնել Սարգսյանն իրազեկել է Տեսչական մարմնի լիազորությունների ու դրանց շրջանակներում իրականացվող վերահսկողական աշխատանքների մասին։

Տարածքային կենտրոնի աշխատակիցները մասնակիցներին ներկայացրել են նախադպրոցական ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջները, մասնավորապես, Առողջապահության նախարարի հրամաններով սահմանված սանիտարական կանոնները, հիգիենիկ նորմերի պահանջները, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտերն ու կառավարության որոշումները։

Գործակարգավարական խորհրդակցություն՝ Տեսչական մարմնի ղեկավարի գլխավորությամբ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2025 թվականի նոյեմբերի 10-ին Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որին մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները, հիմնական մասնագիտական և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Խորհրդակցության մեկնարկին, հաշվետու տարվա ավարտին ընդառաջ, Տեսչական մարմնի ղեկավարին են ներկայացվել Տեսչական մարմնի կողմից պլանային և ըստ անհրաժեշտության իրականացված աշխատանքների ամփոփ արդյունքները:

Այնուհետև քննարկվել են օրակարգային հետևյալ հարցերը՝

Վարչական և դատական կարգով բողոքարկված գործերում հայտնաբերված բացթողումները, դրանց պատճառները,
Վերահսկողական և կանխարգելիչ աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը,
Կադրային ներուժի և ընթացիկ աշխատանքների վերլուծությունների հիման վրա 2026 թվականի ստուգումների տարեկան ծրագրում նախատեսվող տնտեսավարողների ակնկալվող թվաքանակը:

Տեսչական մարմնի ղեկավարն առանձնահատուկ անդրադարձել է Հանրային ծառայողների վարքագծի կանոնների պահպանման օրակարգային հարցին՝ կարևորելով այն և համարելով առաջնահերթություն:

Խորհրդակցության ավարտին քննարկված հարցերի շրջանակներում Սլավիկ Սարգսյանի կողմից տրվել են հանձնարարականներ՝ սահմանելով ժամկետներ։